ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113 — Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից 1.
Ամփոփում
Հոդված 113. Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից 1. Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների ու դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի չկատարման դեպքում դրանք ենթակա են բռնագանձման դատական ակտերի հարկադիր կատարման կարգ
Ամբողջ Տեքստ
Հոդված 113. Դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը գործին մասնակցող անձանց կողմից 1. Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների ու դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի չկատարման դեպքում դրանք ենթակա են բռնագանձման դատական ակտերի հարկադիր կատարման կարգով:
2. Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձի գույքային դրությունը, կարող է եզրափակիչ դատական ակտով նրան ազատել Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունից: ԳԼՈՒԽ 11 ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
