«ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 8 | «ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ
ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հուլիսի 21-ին:
Սահմանադրական դատարանի դատական կազմի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ՍԴԴԿՈ- 51 որոշմամբ նշված գործն ընդունվել է քննության և 2020 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴԱՈ-196 աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի հունվարի 19-ին ժամը 11.00-ին:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 19-ի ՍԴԱՈ-11 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է մինչև համապատասխան տեղեկություններ ստանալը:
Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է:
2. Հաշվի առնելով գործով զեկուցող Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանի առաջարկությունն առ այն, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես անհրաժեշտ է Կառավարությունից սույն գործով պահանջել լրացուցիչ ապացույցներ տեղեկություններ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության հիմքով ներկայացված դիմումների մասին, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել մինչև համապատասխան տեղեկություններ ստանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 հունվարի 2022 թվականի
ՍԴԱՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
