ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասում «25» և «25-ից» թվերը փոխարինել համապատասխանաբար «49» և «49-ից» թվերով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 34 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 34. Ընկերության արժեթղթերը 1. Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փաստաթղթային (տպագրական եղանակով պատրաստված) կամ ոչ փաստաթղթային ձևի անվանական բաժնետոմսեր և պարտատոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է: Ընկերությունը կարող է նաև թողարկել և տեղաբաշխել օրենքով նախատեսված այլ արժեթղթեր:
2. Սույն օրենքի իմաստով` արժեթղթերի միևնույն տեսակին են դասվում միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ (անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ և սահմանափակումներ) ունեցող արժեթղթերը:
3. Ընկերության թողարկած միևնույն տեսակի արժեթղթերը պետք է ունենան պետական գրանցման նույն համարը և թողարկման միևնույն ձևը:»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34 1 հոդվածով` « Հ ՈԴՎԱԾ 34 1 . Ընկերության բաժնետոմսերը 1. Ընկերությունը կարող է թողարկել հասարակ (սովորական), ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության թողարկած արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի նրա կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:
2. Բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի արժեքը վճարելուց և ընկերության պետական գրանցումից հետո ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեստրի (գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` սույն օրենքի 6-րդ գլխի դրույթներին համապատասխան, ընդ որում, ընկերության կողմից փաստաթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու և տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի բաժնետոմսերի հավաստագիր:
3. Ընկերությունն իրավունք ունի միաձուլել (կոնսոլիդացնել) իր թողարկած (տեղաբաշխած) բաժնետոմսերը` ավելացնելով դրանց անվանական արժեքը կամ դրանք բաժանել ավելի փոքր անվանական արժեքի բաժնետոմսերի, եթե ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Բաժնետոմսն անբաժանելի է: Եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:»: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 41 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 41. Բաժնետոմսերի հավաստագրերը 1. Բաժնետոմսերի հավաստագիրը հավաստում է ընկերության մեկ կամ մի քանի բաժնետոմսերի նկատմամբ դրանց տիրապետողի (տիրապետողների) սեփականության իրավունքը:
2. Բաժնետոմսերի յուրաքանչյուր տեսակի համար բաժնետիրոջը տրվում է առանձին հավաստագիր: Հավաստագրերը տրվում են բաժնետոմսերի արժեքը վճարելուց հետո:
3. Հավաստագիր տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
4. Բաժնետոմսերի հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) «բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը և հերթական համարը. բ) ընկերության ֆիրմային լրիվ անվանումը և հասցեն. գ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը: Ընկերության կողմից մի քանի տեսակի արտոնյալ արժեթղթերի թողարկման դեպքում յուրաքանչյուր տեսակը պետք է ունենա իր տարբերակիչ անվանումը. դ) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը. ե) տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը. զ) հավաստագիրը տալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը. է) հավաստագրով ներկայացված բաժնետոմսի (բաժնետոմսերի) գրանցված սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` ազգանունը և անունը). ը) ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա դրա համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ստորագրության ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումն ու հասցեն. թ) տեղեկություններ` հավաստագրով ներկայացված բաժնետոմսերով տրվող իրավունքների և (կամ) դրանց սահմանափակումների մասին, ներառյալ` բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկության իրավունքի որևէ սահմանափակումը կամ բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումը. ժ) ընկերության կնիքի դրոշմվածքը, իսկ եթե ընկերության բաժնետերերի ռեեստրը (գրանցամատյանը) վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա տվյալ կազմակերպության կնիքի դրոշմվածքը:
5. Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի փոխանցման կամ գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում, այդ բաժնետոմսերի հավաստագիրը վերադարձվում է և համարվում չեղյալ: Նոր տիրապետողի անվանմամբ (անվամբ) տրվում է բաժնետոմսերի նոր հավաստագիր: Բաժնետոմսերի նոր հավաստագրեր են տրվում նոր և նախկին տիրապետողների անվանումներով` հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի մասնակի փոխանցման դեպքում: Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում բաժնետոմսերի նոր հավաստագիրը տրվում է գրանցված բաժնետիրոջ նոր անվանմամբ (անվամբ):
6. Հավաստագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 54 հոդվածի 3-րդ կետի «ընկերությունը չի ազատվում» բառերը փոխարինել «ընկերությունն ազատվում է» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 9 նոյեմբերի 2000 թ. ՀՕ-98 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-98 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.11.2000-06.12.2001) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.11.18/27(125) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.10.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.11.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.11.2000 Ուժը կորցրել է 06.12.2001 Հիմնական ակտ 11.10.2000, ՀՕ-98 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.04.1996, ՀՕ-51 30.04.1996, ՀՕ-51 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հոկտեմբերի, 2000 թ.
- Գործի #:
- ՀՕ-98
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
