Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366 — Վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366 — Վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 366. Վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին: 2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեց

Ամբողջ Տեքստ

Հոդված 366. Վերաքննիչ բողոքի կապակցությամբ դատարանի կողմից ընդունվող որոշումները 1. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին. 2) բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը. 3) բողոքը ժամկետանց է, իսկ հարուցված լինելու դեպքում մերժվել է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը. 4) բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննության կարգով վերանայման. 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ և նշանակվում դատաքննության, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 3․1-ին մասով նախատեսված դեպքում որոշման մեջ նշվում է բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում վերաքննիչ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է քրեական գործն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ բողոքը վերադարձված լինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու, իսկ այն վերստին չներկայացնելու դեպքում` վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետը լրանալու օրվանից։

5. Բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, իսկ բողոքն առանց քննության թողնելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը նույն ժամկետում՝ դատական վարույթի բոլոր մասնակիցներին: (366-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն, խմբ.

25.03.26 ՀՕ-131-Ն) (25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել