Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-249-Ն20 դեկտեմբերի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 18-րդ բաժնում («Գործունեության այլ բնագավառներ»)` ա) 7-րդ կետի 7.1 ենթակետը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների)» բառերով. բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.2 ենթակետ` «7.1.2 Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ - - - - - - Վ»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետում նշված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի դրույթները չեն տարածվում: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ գտնվող լիցենզիաները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը (ներառյալ) ենթակա են վերաձևակերպման: Սույն պարբերությունում նշված ժամկետում վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաների գործողությունը սույն պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո համարվում է կասեցված մինչև սահմանված կարգով դրանց վերաձևակերպման օրը: 2007 թվականի ապրիլի 1-ից հետո սույն պարբերությունում նշված լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված դրույքաչափով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-249-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-249-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2007-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.12.29/69(524) Հոդ.1438 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.12.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2007 Հիմնական ակտ 20.12.2006, ՀՕ-249-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 դեկտեմբերի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-249-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել