Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 360 — Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 360AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 360 — Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները 1. Սույն գլխի դրույթները սահմանում են տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, համադրելիության գործոնները, փաստաթղթավորման ընթացակարգերը, չվերահսկվող և վերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև կարգավորում են տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս ընթացակարգերը: 2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է վ

Ամբողջ Տեքստ

Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները 1. Սույն գլխի դրույթները սահմանում են տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, համադրելիության գործոնները, փաստաթղթավորման ընթացակարգերը, չվերահսկվող և վերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև կարգավորում են տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս ընթացակարգերը:

2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձևավորվող՝ Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականությունը. 1) շահութահարկ. 2) բնօգտագործման վճար ռոյալթի:

3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում՝ 1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացված գործարքների վրա.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ իրականացված գործարքների վրա.

3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով իրականացվող գործարքների վրա. 4) այն գործարքների վրա, որոնց համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են հարկվող բազայի որոշման առանձնահատկություններ։ (360-րդ հոդվածը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն) ( 23.03.22 ՀՕ-86-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել