Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6718 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 դեկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 67 | «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ` Ա. Թունյանի

Ա. Գյուլումյանի

Քննության առնելով ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 04.06.2019թ. ԵԱՔԴ/4524/02/15 գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, հետևություններ է արել առ այն, որ Փաստացի, դատական պրակտիկայում ի հայտ է եկել հինգ հասկացություն, որոնք պետք է գնահատվեն հայցային վաղեմության ժամկետի սկզբի դիտարկման դեպքում իմանալ», իմացած լինել», պետք է իմացած լիներ», ենթադրելու հնարավորություն ունենալ», հաստատապես իմանա կամ իմացած լինի»: Դիմողը նշում է նաև ըստ Վճռաբեկ դատարանի պետք է իմացած լինել»-ը պետք է մեկնաբանել որպես հաստատապես իմանալու հնարավորություն ունենալ» ոչ թե ենթադրելու հնարավորություն ունենալ»: Ըստ դիմողի որևէ փաստի մասին իմացած լինելու կամ իմացած լինելու հնարավորությունը շատ մեծ հավանականությամբ կարող է մեկնաբանվել և՛ որպես անձի հաստատապես իմանալու հնարավորության առկայություն, և՛ որպես ենթադրելու հնարավորության առկայություն: Արդյունքում, քաղաքացիական իրավունքի սուբյեկտները զրկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով դատական պաշտպանության համար դիմելու ժամկետի մեկնարկը որոշելու հնարավորությունից, որպիսի անորոշության պայմաններում որևէ գործի քննության ընթացքում դատարանը ձեռք է բերում իրավակիրառության շատ մեծ հայեցողություն, որն անհամատեղելի է իրավունքի որոշակիության պահանջի հետ, չի ապահովում արդյունավետ և արդար դատական քննություն: Ըստ դիմողի հայցային վաղեմության կանոնը պետք է այնքան հստակ ձևակերպված լինի, որ դրա ժամկետի սկզբի ընթացքը չկապվի կոնկրետ հայցվորի ակտիվ կամ պասիվ գործողությունների հետ: Հայցային վաղեմության ընթացքի սկիզբը կողմերից որևէ մեկի գործողությունների հետ կապելու դեպքում խախտվում է կողմերի իրավահավասարությունը և մրցակցությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանի որ դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Վերջիններս միտված են Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: Վերոհիշյալ սահմանադրական նորմն ամրագրված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն դիմումով բավարար չի հիմնավորվում, թե ինչպես է խախտվում դիմողի որևէ հիմնական իրավունք այն պարագայում, երբ միայն իր կողմից տիրապետվող անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով հայցվորը հնարավորություն չի ունեցել բացահայտել իր իրավունքի իրապես խախտված լինելու փաստը, արդյունքում նաև չի տիրապետել դրամական պահանջի գործով պահանջվող գումարի չափի և հաշվարկի վերաբերյալ տեղեկություններին, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը 04.06.2019թ. ԵԱՔԴ/4524/02/15 գործով կայացրած որոշմամբ մեկնաբանել է, որ նման պայմաններում հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ համապատասխան փաստերը հասանելի չեն դարձել շահագրգիռ անձին: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջին նաև, քանի որ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարցին: Այլ կերպ դիմողը, ձևականորեն բարձրացնելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից, իսկ վերջինս «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը նույնպես մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

18 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել