ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 75 — Ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը 1.
Ամփոփում
Հոդված 75. Ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը 1. Դատավորը կարող է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով, եթե համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին: 2․
Ամբողջ Տեքստ
Հոդված 75. Ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության կարգը 1. Դատավորը կարող է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու՝ ինքնաառաջադրման կամ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով, եթե համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին: 2․ Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները:
3. Յուրաքանչյուր թափուր տեղի համար քվեարկելիս Ընդհանուր ժողովի մասնակիցն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
4. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայները:
5. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
6. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Ընդհանուր ժողովի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելի ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:
7. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրված թեկնածուին Ընդհանուր ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով մեկ օրվա ընթացքում առաջարկում է Ազգային ժողովին: 8․ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու և ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ՝ սույն հոդվածով նախատեսված կարգով: (75-րդ հոդվածը խմբ., լրաց.
22.06.20 ՀՕ-310-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
