ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 353 — Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ա
Ամփոփում
Հոդված 353. Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Զինծառայողները ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են գնդի հրամանատարի հրամանով` հիմք ընդունելով հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 353. Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Զինծառայողները ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են գնդի հրամանատարի հրամանով` հիմք ընդունելով հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ զորամասի բժշկի (բուժակի) եզրակացությունը: Ազատման ժամկետը լրանալուց հետո զինվորները և սերժանտները պետք է ուղարկվեն կրկնական բուժզննման, եթե ունեն դրա կարիքը: Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, կին զինծառայողներին ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է գնդի հրամանում: Ամբուլատոր բուժման նշանակում ստացած հիվանդները դեղորայք ընդունելու և բուժական այլ պրոցեդուրաներ ստանալու համար, ինչպես նաև բուժմասնագետների կոնսուլտացիաների կարիք ունեցողները գնդի բուժկետ են ուղարկվում հիվանդների գրանցման գրքում բժշկի նշած օրերին և ժամերին: (353-րդ հոդվածը խմբ.
01.06.06 ՀՕ-127-Ն, 01.03.17 ՀՕ-52-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
