ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.4 — Ֆոնդի կանոնները 1.
Ամփոփում
Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները 1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, (հոդված 444): Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավ
Ամբողջ Տեքստ
Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները 1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, (հոդված 444): Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):
2. Ֆոնդի կանոնները առնվազն ներառում են նաև` 1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, ներառյալ՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները. 2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման կարգը և պայմանները (ներառյալ` դրանց տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաև հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը և ժամկետները). 2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն. 3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը և պայմանները. 4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը. 5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները. 6) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը. 7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):
3. Սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, և դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում: (968.4-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց.
01.03.17 ՀՕ-73-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
