ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետում «տրվող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը և դրամական միջոցները» բառերով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ և իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված)` հայաստանյան աղբյուրներից ստացված պասսիվ» բառերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքը 31-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 1 -րդ հոդվածով` « Հ ՈԴՎԱԾ 31 1 . Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՆԵՐԸ 1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում` նաև օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:
2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով` յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը` սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան:»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում «ամփոփ հաշվարկ` անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 38-րդ հոդվածում` ա) 2-րդ մասը «հարկային գործակալը» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նաև օրենքի 20 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում» բառերով. բ) 4-րդ մասում «5000» թիվը փոխարինել «25000» թվով: Հ ՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-52-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-52-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2004-01.01.2013) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.29 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2004 Ուժը կորցրել է 01.01.2013 Հիմնական ակտ 25.12.2003, ՀՕ-52-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-183 27.12.1997, ՀՕ-183 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-52-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
