ՎԴ/7786/05/23
Ամփոփում
քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ նան՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Լեքս Բանկինգ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ոստիկանության, 2 երրորդ անձ՝ Հասմիկ (Թորոսյան՝ տաո՛ հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը ձեռնպահ մնալ քաղաք տտա- հ
Ամբողջ Տեքստ
Ի աա ւՎի,
ՍԵՄ ՎՈՏ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7786/05/23
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7786/05/23
Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան
Դատավորներ՝ Մ. Մելքումյան
Հ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի ապրիլի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ նան՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Լեքս Բանկինգ» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Ոստիկանության,
2
երրորդ անձ՝ Հասմիկ (Թորոսյան՝ տաո՛ հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը ձեռնպահ մնալ քաղաք տտա- հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ Դատարան) 07.06.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.02.2025 թվականի (հրապարակված 03.03.2025 թմվականին) որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 07.06.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ՝ Նարինե Ասրիյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու պետական կամ համայեքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասե ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10. 05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Այն դեպքում, երբ ներխուժումը կատարվել է իրավաբանական անձի կողմից, անշարժ գույքն ազատելու համար ողջամիտ ժամկետ տրամադրվում է իրավաբանական անձի լիազոր ներկայացուցչին կամ տնօրենին կամ աշխատակիցներին, ովքեր ֆիզիկական 1 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3
անձինք են: Որոշմամբ չէին էլ կարող նախատեսվել իրավաբանական անձի ներխուժումը վերացնելու վերաբերյալ դրույթներ, քանի որ ներխուժման վերացումը ենթադրում է կոնկրետ գործողությունների կատարում ֆիզիկական անձանց նկատմամբ: Եթե անշարժ գույքի տարածք են ներխուժել իրավաբանական անձի աշխատակիցները, տնօրենը, անշարժ գույքի օրինական տիրապետողը չի կարող զրկված լինել իրավաբանական անձի աշխատակիցների վտարմանն ուղղված գործողություններ 6կատարելու համար ոստիկանությանը լիազորելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ լիազորված չէ կատարել գործողություններ իրավաբանական անձի նկատմամբ, անթույլատրելի է Ա թույ չի ստալիս ապահովել քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությունը: Իրավաբանական անձի ներխուժումը վերացնելուն ուղղված Ոստիկանության գործողություններն իրավաչափ են ն նպատակային:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2025 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
7 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26092013-01- 0145 վկայականի համաձայն՝ ռռո՝ հասցեի նկատմամբ 26.09.2013 թվականին գրանցվել է Հասմիկ Թորոսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ.60):
2) Հասմիկ (Թորոսյանը 20.09.2023 թվականի դիմումով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին խնդրել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.08.2007 թվականի թիվ 797-Ն որոշման կարգավորումները տատո հասցեում գտնվող անշարժ գույքից վտարել այն ներկայումս զբաղեցնող բոլոր անձանց, ինչպես նան հեռացնել վերջիններիս պատկանող շարժական գույքը: (հատոր 1-ին, գ.թ.59):
3) 25.09.2023 թվականի «Հասցե այցելելու մասին» արձանագրության համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի ՀՈԲ ավագ տեսուչի, մասնակցությամբ նուն բաժանմունքի տեսուչի, Ընկերութան ներկայացուցի. փաստաբան Վահան Զախարյանի ստացված դիմումի կապակցությամբ այցելել են տատ` հասցեի բնակարան նպատակ ունենալով պարզել նշված հասցեի անշարժ գույքի տարածքում ովքեր ն ինչ իրավական հիմքերով են գտնվում: Այցելության ժամանակ պարզվեց, որ նշված հասցեի 3 Հանդիսանում է անձնական տվյալ
« Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
4
տարածքում գործում է փաստաբանական գրասենյակ, որտեղ գործունեություն են ծավալում փաստաբաններ, իսկ Վ. Զախարյանը բանավոր հայտնեց, որ տարածքի վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է մինչն 2025 թվականը, սակայն հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 22.09.2023 թվականի տեղեկանքը Պոռտոճ հասցեի սեփականատիրոջ ն «Լեքս Բանկինգ» ՓԲ ընկերության միջն առկա վարձակալության իրավունքի պայմանագիրը դադարել է, ուստի վերը նշված ընկերության ներկայացուցիչը Վ. Զախարյանին պարզաբանվել է ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ ն ՀՀ կառավարության 2021 թվականի թիվ 79-Ն որոշման պահանջները, ինչպես նան դիմումատուի պահանջը, ինչից հետո Ընկերության աշխատակից Վահան Զախարյանին տրվեց ողջամիտ ժամկետ հիշյալ հասցեի անշարժ գույքի տարածքը ինքնակամ ազատելու համար՝ մինչն 10.10.2023 թվականը՝ ժամը 11:00-ն (հատոր 1-ին, գ.թ. 67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գուքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պեփտական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ լթանշարժ գույքի տարածքում ապօրինաբար գփտեվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գուքի ներխուժումը վերացնելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգե ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի օ Հանդիսանում է անձնական տվյալ
5
թիվ 797-Ն որոշումնե արդյո՛ք կիրառելի է եան իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու դեպքում' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
ՀՀ 7Սահմանադրությաան 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ե հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված են «ճանաչել» ն «պաշտպանել» եզրույթները, ինչը նշանակում է, որ սեփականության իրավունքը ոչ միայն ճանաչվում է պետության կողմից նե պաշտպանվում է պետության ոչ իրավաչափ միջամտությունից, այլ նան ենթադրում է պետության պոզիտիվ պարտավորությունն ընդունելու այնպիսի իրավակարգավորումներ, որոնք անձի սեփականությունը կպաշտպանեն այլոց ոչ իրավաչափ գործողություններից:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.
առաջին՝ առանց որնէ խտրականության ճանաչել ն պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսնորման ձների,
երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը՝ նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման ն տնօրինման, ինչպես նան սեփականության բոլոր ձների ազատ զարգացման ն հավասար իրավական պաշտպանության համար,
երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,
չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նան հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու ն նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի ՍԴՈ-161 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան), հստակեցնելով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության (այսուհետ` (Թիվ 1 արձանագրություն) 1-ին հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պարտականությունների շրջանակը, նս
6
զարգացրել է պետության պոզիտիվ ապարտականությունների գաղափարը: Վերջինս, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ սեփականության իրավունքի իրական ն արդյունավետ իրականացումը կախված չէ լոկ պետության չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նան պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու ն այն միջոցառումների միջն, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանություններից (տե՛ս, Եվրոպական դատարանի Օոծոյ/ (12 ս. Խոյ գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134):
Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե միջամտությունը սեփականության իրավունքին տեղի է ունենում մասնավոր անձի կողմից, ապա պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն, Օ։-ներպետական իրավական համակարգում երաշխավորելու, որ սեփականության իրավունքն արդյունավետորեն պաշտպանված է օրենքով ն նախատեսված են արդյունավետ պաշտպանության միջոցներ, որոնցով միջամտության զոհը կարող է վերականգնել իր իրավունքները, ներառյալ՝ համապատասխան դեպքերում, պահանջել ցանկացած վնասի վերականգնում (ե՛ս, Եվրոպական դատարանի Ց8լստեօոջո մ. Լճո/ճ գործով 14.10.2009 թվականի վճիռը, գանգատ թիվ 70930/01, կետ 67):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ այոց ոչ իրավաչափ գործողություններից անձի սեփականությունը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականության իրացման օրենսդրական դրսնորում են, ի թիվս այլն, «Ոստիկանության մասին, ՀՀ գՕօրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը ն վերջինիս հիման վրա ընդունված «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի 60տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը (այսուհետ նան՝ (իվ 797-Ն որոշում):
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ոստիկանության խնդիր է, ի թիվս այլնի, սեփականության բոլոր ձների հավասար պաշտպանությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին կետով ճանաչվում է յուրաքանչյուրի՝ իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը ն այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ կետն ամրագրում է հողամաս, շենք, շինություն ն այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու ն գույք տեղադրելու արգելքը: Ըստ այդ նորմի՝ ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության
7
մուտք գործելու հողամաս, շենք, շինություն Ա այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որնէ շարժական գույք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է «ներխուժում» հասկացության բովանդակությունը: Այն է՝ ներխուժում է.
-. առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության հողամաս, շենք, շինություն Ա այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը,
- առանց օրինական տիրապետողի թույլտվության հողամասի, շենքի, շինության ն այլ անշարժ գույքի տարածքում որնէ շարժական գույք տեղադրելը,
- օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը,
- օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ ն 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են. «7. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը՝ իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը ն պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նկատել, որ Օրենսգրքի 203-րդ հոդվածում ներխուժում իրականացրած անձի առնչությամբ գործածվում են «անձ», «այլոք», «ոչ ոք», «ուրիշի» բառերը, ինչը նշանակում է, որ օրենսդիրը որնէ տարբերակում չի կատարել, թե ներխուժումն ում կողմից է տեղի ունեցել` ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից, ն ըստ այդմ՝ նպատակ է ունեցել երաշխավորել անձի սեփականության պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի ներխուժումից:
8
Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ կետում լիազորելով ՀՀ կառավարությանը՝ սահմանելու անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները, տարբերակում չի կատարել, թե ներխուժումն ում կողմից է տեղի է ունեցել՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից: Այլ կերպ՝ օրենսդիրը նշված նորմով լիազորել է ՀՀ կառավարությանը սահմանել օրինական տիրապետողի կողմից՝ ինչպես ֆիզիկական անձի, այնպես էլ իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:
Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 8-րդ կետում լիազորեով ՀՀ -(կառավարությանը՝ սահմանելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը, նս տարբերակում չի կատարել, թե տվյալ շարժական գույքն ում է պատկանում՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձին: Այլ կերպ՝ օրենսդիրը նշված նորմով լիազորել է ՀՀ կառավարությանը սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձին պատկանող շարժական գույքը հեռացնելու կարգը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի հիմքով ընդունվել է Թիվ 797-Ն որոշումը: Նշված որոշման 1-ին ն 2-րդ կետերով համապատասխանաբար սահմանվել են ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ։ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական ն իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ (Թիվ 1 հավելված), պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գուքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի ն շարժական գուքի ներխուժումը վերացնելու, պետական (կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
Թիվ 1 հավելվածի 6-րդ կետով սպառիչ կերպով սահմանվում են այն դեպքերը, երբ ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որնէ միջոց կամ պահանջ: Այն է՝ ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որնէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ՝
9
1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ՝
2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ՝
3) անձը բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան է կամ ամուսինը:
Թիվ 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ եթե ոստիկանը պարզում է, որ անձը կամ շարժական գույքը գտնվում է անշարժ գույքի տարածքում՝ առանց օրինական հիմքերի (....), ապա ոստիկանը ներխուժողին բանավոր պահանջում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից, այդ թվում՝ հեռացնելով անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքը՝ դրա համար նրան տալով մինչն մեկամսյա ժամկետ: Ժամկետը որոշելիս ոստիկանության ծառայողը հաշվի է առնում ներխուժողի ն դիմումատուի (եթե ընտանիք է ապա նան ընտանիքի անդամների) տարիքը ն առողջական վիճակը, եղանակային ն այլ պայմանները:
Թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջը կատարել, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գուքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան նույն կարգի ու պայմանների ձնում նշված լիազորագրի ձնաթուղթը:
Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը նս մեկ անգամ պահանջում է ներխուժումը դադարեցնել՝ նշելով, որ իր օրինական պահանջը չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում նս ներխուժումը չդադարեցվի, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ: Ֆիզիկական անձի ներխուժումը վերացնելուց հետո, եթե առկա է նան շարժական գույքով ներխուժում, ապա ոստիկանությունն Օապահովում է շարժական գուքի տեղափոխումը օրինական տիրապետողի կողմից՝ այդ ընթացքում իրականացնելով հասարակական կարգի պահպանության գործառույթ (Թիվ 1 հավելվածի 12-13-րդ կետեր):
Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանությունը ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկում է տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից տրված լիազորագրի հիման վրա. ընդ որում անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու նպատակով (երբ ֆիզիկական անձի ներխուժում առկա չէ) ոստիկանը կարող է գործողություններ ձեռնարկել միայն այն դեպքում (Թիվ 1 հավելվածի 14-18-րդ կետեր), երբ գույքի օրինական տիրապետողին անձամբ չի հաջողվել վերացնել կամ կանխել ներխուժումը: Ավելին, Թիվ 1 հավելվածի՝
10
անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու ընթացակարգը սահմանող կարգավորումներում օգտագործված է «ուրիշի գույք» հասկացությունը, ինչը նշանակում է, որ խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական անձի գույքին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը սահմանում է իրավական նորմերի մեկնաբանման հետնյալ կանոնները. նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվիրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Սույն դեպքում (Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու նպատակով ն ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի դրույթների: Ըստ այդմ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված` իրավական նորմերի մեկնաբանման կանոններին համապատասխան, մեկնաբանելով Թիվ 797-Ն որոշման կարգավորումները ն հաշվի առնելով, որ.
- Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից՝ յուրաքանչյուր անձի, այդ թվում իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու նպատակով,
- Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի դրույթների, որը որնէ տարբերակում չի կատարում, թե ներխուժումն ում կողմից է տեղի ունեցել՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից,
- Թիվ 797-Ն որոշման մեջ անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու ընթացակարգը սահմանող կարգավորումներում տարբերակում չի կատարվում, թե տվյալ շարժական գույքը ֆիզիկական, թե իրավաբանական անձի է պատկանում,
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ (Թիվ 797-Ն որոշումը հավասարապես կիրառելի է նան այն դեպքում, երբ ներխուժումը տեղի է ունեցել իրավաբանական անձի կողմից:
Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավաստեղծը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի, ընդունելով (Թիվ 797-Ն որոշումը, չուներ իրավաբանական անձանց առնչությամբ որնէ շեշտադրում կատարելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ իրավաբանական անձի ներկայությունը այս կամ այն տարածքում
11
դրսնորվում է ֆիզիկական անձանց ներկայությամբ: Այլ կերպ՝ իրավաբանական անձի ներխուժումը տեղի է ունենում իր աշխատակիցների ֆիզիկական ներկայության միջոցով:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ այն դեպքում, երբ ներխուժումը տեղի է ունենում իրավաբանական անձի կողմից, Թիվ 797-Ն որոշմամբ սահմանված համապատասխան նորմերը տսաետ ոաոփտ կիրառելի են իրավաբանական անձի տնօրենի, նրան փոխարինողի կամ լիազորված անձի նկատմամբ: Թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված այն գործողությունները, որոնք ենթակա են կատարման ներխուժողի նկատմամբ, իրավաբանական անձի ներխուժման դեպքում պետք է կատարվեն իրավաբանական անձի տնօրենի, նրան փոխարինողի կամ լիազորված անձի նկատմամբ: Իսկ վերջինս (վերջիններս) պետք է ապահովի (ապահովեն) իր (իրենց) աշխատակիցների ն շարժական գույքի տվյալ տարածքից հեռացումը:
Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գուքի ներխուժումը վերացնելու, պետական (կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը կիրառելի է նան իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու դեպքում (տես, «Լոս Պուեբլոս» սահմանափակ պատասխանատվությամբ բեկերությունն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, երրորդ աեձ՝ Աննա Գնորգյան, թիվ ՎԴ/7405/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.02.2026 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը ձեռնպահ մնալ տաա՛ հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց:
Դատարանը 07.06.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է հետնյալ պատճառաբանությամբ. «(...) Կարգի իմաստով ներխուժող անձ ն շարժական գույքի տիրապետող կամ շահագրգիռ անձ կարող է հանդիսանալ միայն ֆիզիկական անձը:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի, մասնավորապես 25.09.2023 թվականի «Հասցե այցելելու մասին» արձանագրության համաձայնե' «Լեքս Բանկինգ» ՓԲ 7 Հանդիսանում է անձնական տվյալ
12
ընկերության աշխատակից Վահան Զախարյանին տրվել է ողջամիտ ժամկետ տաո՝ հասցեի անշարժ գույքի տարածքը ինքնակամ ազապելու համար, միեչն 2023 թվականի հոկտեմբերի 10-ը ժամը 11:00-ն:
Ըեդ որում, եշված արձանագրությունը կազմելիս հիմք է ընդունել ՀՀ կառավարության 79-Ն որոշման կարգավորումները, այսիեքն ներխուժումը վերացնելու նպատակով գործողություններե ուղվված են «Լեքս Բանկիեգ» ՓԲ ընկերությանը' իրավաբանական անձին:
Միեչդեռ Դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանութունըը ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ լիազորված չէ կատարել գործողություններ' իրավաբանական անձաեց նկատմամբ:
Դա իր հերթին եշանակում է, որ հայցվոր իրավաբանական անձի պահանջը՝ ոսո: հասցեից ազատելուն ուղղված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալ պարտավորեցնելու վերաբերյալ հիմնավոր է ն ենթակա է բավարարման (. ..)»:
Վերաքննիչ դատարանը 26.02.2025 (թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքնը մերժել նե Դատարանի 07.06.2024 թվականի վճիռր թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ. «(...) Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ոռո՛6 հասցեի տարածքի ապօրինի ներխուժումը վերացնելու ուղղությամբ համապատասխան գործողություննե կատարելիս ղեկավարվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10ի թիվ 797Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով, մինչդեռ, ինչպես նշվեց, վերոհիշյալ որոշումը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց կողմից կատարված ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական ն իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգին ու պայմաններին: Նշված հանգամանքը հիմնավորում է նան սուն վարչական գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ ոտա" բնակարանի սեփականատեր Հասմիկ (Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին ուղղված 20.09.2023 թվականի դիմումով ի սկզբանե ուղղակիորեն եշվել է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.08.2007թ. թիվ 797-Ն որոշման կարգավորումները տտաշ հասցեում գտեվող անշարժ գույքից վտարել այն ներկայումս զբաղեցնող բոլոր անձանց, ինչպես նան հեռացնել վերջիններիս պատկանող շարժական գույքը, իսկ արդեն 25.09.2023 թվականի «Հասցե այցելելու մասին» 5 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
16 Հանդիսանում է անձնական տվյալ
11 Հանդիսանում է անձնական տվյալ
12 Հանդիսանում է անձնական տվյալ
13
արձանագրությամբ հաստատվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեսուչների այցելության նպատակը եղել է ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջները կատարելը, այն է' ներխուժումը վերացնելը:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարաեն իրավաչափ է համարում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այե որ ՀՀ ոստիկանութունը ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ լիազորված չէ կատարել գործողություններ' իրավաբանական անձաեց եկատմամբ (... .)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26092013-01-0145 վկայականի համաձայն՝ տաա: հասցեի նկատմամբ 26.09.2013 թվականին գրանցվել է Հասմիկ (Թորոսյանի սեփականության իրավունքը:
Այնուհետն Հասմիկ (Թորոսյանը 20.09.2023 թվականի դիմումով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետին խնդրել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.08.2007 թվականի թիվ 797-Ն որոշման կարգավորումները տտո՛ հասցեում գտնվող անշարժ գույքից վտարել այն ներկայումս զբաղեցնող բոլոր անձանց, ինչպես նան հեռացնել վերջիններիս պատկանող շարժական գույքը:
Դատարանը ն Վերաքննիչ դատարանը Ոստիկանության կողմից (Թիվ 797-Ն որոշման հիման վրա իրականացրած գործողություննեը ոչ իրավաչափ են դիտարկել՝ իրավաբանական անձի ներխուժման դեպքի նկատմամբ կիրառելի չհամարելով (Թիվ 797-Ն որոշումը:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն վարչական գործի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի ն Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը՝ գտնելով, որ սուն դեպքի նկատմամբ կիրառելի է Թիվ 797-Ն որոշումը, ն Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ենթակա էր գնահատման այդ ենթաօրենսդրական ակտի կարգավորումների շրջանակներում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը
համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5 Հանդիսանում է անձնական տվյալ
17 Հանդիսանում է անձնական տվյալ
14
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություննեը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ն գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2025 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
15
ԶԸ Լ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏՏ Ը, Ռ ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՕ, Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/7786/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
