Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56 — Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 56 — Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 56. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը 1. Հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝ 1) կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 2) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդությ

Ամբողջ Տեքստ

Հոդված 56. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը 1. Հարկադիր կատարողը պարտավոր է իր որոշմամբ կասեցնել կատարողական վարույթը, եթե՝ 1) կատարողական վարույթի կողմը ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 2) կատարողական վարույթի կողմը մահացել է, և կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորությունն օրենքով սահմանված կարգով թույլ է տալիս իրավահաջորդություն. 3) կատարողական վարույթի անչափահաս կողմի օրինական ներկայացուցիչները մահացել են, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու. 4) պարտապանը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող պահանջատերը դիմել է համապատասխան խնդրանքով. 5) օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան՝ կատարողական վարույթի կողմերի կնքած հաշտության համաձայնության հիման վրա դատական ակտի վերանայման դիմումով. 6) կատարման ենթակա ակտի կատարումն օրենքով սահմանված կարգով կասեցվել է. 7) դատարանը վարույթ է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում. 8) պարտապան բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ ճանաչվել է անվճարունակ, և հարկադիր կատարման ենթակա պահանջի նկատմամբ տարածվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքով սահմանված մորատորիում. 9) պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի բռնագանձման ենթակա գույքի արժեքը:

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով կատարողական վարույթը կասեցնում է 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցում է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին։ Ի լրումն սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունների՝ Ծառայությունը նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելու որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով և Ծառայության ինտերնետային կայքում։ Նշված հիմքով կատարողական վարույթը կասեցնելուց հետո պարտապանի դեմ ներկայացված նոր պահանջներով հարուցված կատարողական վարույթները կասեցվում են միևնույն հիմքով՝ սկզբնական կասեցման մնացած ժամանակահատվածով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի կիրառման նպատակով պարտապանի գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վճարները և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները: (հոդվածը 18.06.26 ՀՕ-259-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել