Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 175 — Դատաքննության նախապատրաստական մասում կատարվող գործողությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 175AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 175 — Դատաքննության նախապատրաստական մասում կատարվող գործողությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 175. Դատաքննության նախապատրաստական մասում կատարվող գործողությունները 1. Սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելուց հետո առաջին ատյանի դատարանը պարզում է, թե արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, արդյոք պատասխանողն ընդունում է հայցվորի պահանջները, և արդյոք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնություն կամ ներկայացնել միջնորդություններ: Նախագահողը պարզում է նաև, թե ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 175. Դատաքննության նախապատրաստական մասում կատարվող գործողությունները 1. Սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները կատարելուց հետո առաջին ատյանի դատարանը պարզում է, թե արդյոք հայցվորը պնդում է իր պահանջները, արդյոք պատասխանողն ընդունում է հայցվորի պահանջները, և արդյոք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնություն կամ ներկայացնել միջնորդություններ: Նախագահողը պարզում է նաև, թե արդյոք գործին մասնակցող անձինք չեն ցանկանում իրենց վեճը լուծել հաշտարարության միջոցով` անհրաժեշտության դեպքում պարզաբանելով հաշտարարության էությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը: (175-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-436-Ն) ( 16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել