Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 429 — Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 429AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 429 — Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 429. Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում լրացուցիչ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով: 2. Մեղադրական վերդիկտին կամ անմեղսունակության վերդիկտին հաջորդող լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում` 1) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 429. Լրացուցիչ դատալսումները բժշկական հարկադրանքի վարույթով 1. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում լրացուցիչ դատալսումներն անցկացվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Մեղադրական վերդիկտին կամ անմեղսունակության վերդիկտին հաջորդող լրացուցիչ դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում` 1) դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ հարցերը. 2) պատիժ կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ հարցերը. 3) գույքային հայցը լուծելու հարցը. 4) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման հարցը. 5) գույքի արգելադրման հետ կապված հարցերը. 6) ապացույցների պահպանման և տնօրինման հարցերը. 7) խափանման կամ անվտանգության միջոցի կիրառման հետ կապված հարցերը. 8) վարութային ծախսերին վերաբերող հարցերը. 9) վերաբերելի այլ հարցեր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել