Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-68 մայիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 մայիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 6 | ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

8 մայիսի 2014թ.

Հայաստանի Հանրապետության

սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

ԱնդամակցությամբԱ. Պետրոսյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արմեն Սաֆարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի

համաձայնքաղաքացի Արմեն Սաֆարյանը 17.04.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.

1. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007թ.-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ /28.11.2007թ. ՀՕ-277-Ն/ օրենքի 10-րդ հոդվածը, որով փորձագետի բացարկի ինստիտուտը վերացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից և դատավարության մասնակցին օրենսդրորեն հնարավորություն չի տրվում բացարկ հայտնել գործի ելքով շահագրգռված փորձագետին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19 հոդվածներին չհամապատասխանող և անվավեր։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007թ.-ին ընդունված «ՀՀ

աշխատանքային օրենսգրքիե 266-րդ հոդվածը ամբողջությամբ և ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007թ.-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքիե 60 հոդվածի 1-ին կետը, 73 հոդվածի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 18, 19 և 32 հոդվածներին ուղղակի հակասող և անվավեր։

ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.11.2004թ. ընդունված «ՀՀ

աշխատանքային օրենսգրքիե /ՀՕ-125-Ն/ 220 և 227 հոդվածները այն մասով, որով վիճարկվող իրավական նորմերը իրենցում պարունակող իրավական նորմատիվային անորոշության և իրավական անվտանգության, օրինական ակնկալիքների իրավունքի բացակայության պատճառով պրակտիկայում հանգեցնում են անօրինականության, անարդարության և կամայականության, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 18, 19 և 32 հոդվածներին հակասող և անվավերե։

2. Ըստ դիմողի օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարությունից վերացնելով փորձագետին բացարկ հայտնելու ինստիտուտը, քաղաքացիական դատավարության կողմին զրկել է բացարկ հայտնելու իրավունքից։

Դիմողի կարծիքով փորձագետը շահագրգռվածության կամ ծառայողական այլ շարժառիթների /կախվածության/ արդյունքում չի կարող անաչառ ձևով մասնակցել գործի քննությանը և ենթակա է մերժման /բացարկի կամ ինքնաբացարկի/, հետևաբար, անհրաժեշտ է այս ինստիտուտի նախատեսումը քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթների վերաբերյալ հակասահմանադրականության փաստարկներ ներկայացնելիս դիմողը նշում է, որ իր կողմից վիճարկվող աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները չունեն նորմատիվ որոշակիություն։

Դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով գտնում է, որ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266-րդ հոդվածի վերաբերյալ. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքով անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է նրա նկատմամբ։ Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած դիրքորոշման համաձայն անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության կողմ հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը, միաժամանակ փաստելով, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտերի և համապատասխանաբար նշված վեճերի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցները սպառելու արդյունքում։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանը նշյալ որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Հետևաբար, այս առումով առկա է անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք. բ/ ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007թ. ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե /28.11.2007թ. ՀՕ-277-Ն/ ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի վերաբերյալ. Դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով դիմումն ակնհայտ անհիմն է, քանզի այս դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո։ Օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ, բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա. գ/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի, 73-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի և 227-րդ հոդվածի վերաբերյալ.

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի

«հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է, դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն իրականում բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Արմեն Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

8 մայիսի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 մայիսի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել