ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 1-ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի` 1) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8 1 -րդ ենթակետ. «8 1 ) արհեստագործական ուսումնարան՝ ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».
2) 15-րդ ենթակետից հանել «և կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.
3) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18 1 -րդ ենթակետ. «18 1 ) արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
4) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.»: Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2 1 -րդ ենթակետով. «2 1 ) նախնական մասնագիտական (արհեստագործական).»: Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝ 1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:».
2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը համարել 4 1 -րդ կետ.
3) 7-րդ կետը «հանրակրթության,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական), » բառերով: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը 1. Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:
2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն 1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում։
3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը կարող է իրականացվել նաև անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»: Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:»: Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով: Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի՝ 1) 8-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.
2) 9-րդ կետը «ոչ պետական» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով: Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։»: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-58-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-58-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2004-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.35 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 01.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2004 Հիմնական ակտ 01.12.2003, ՀՕ-58-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 դեկտեմբերի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-58-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
