ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 288.2 — Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները 1.
Ամփոփում
Հոդված 288.2. Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները 1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետևյալ գույքի վրա. 1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 288.2. Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները 1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպության, այդ թվում՝ դրա իրավահաջորդ կազմակերպության հետևյալ գույքի վրա. 1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը. 2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:
2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
