ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 840 — Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը 1.
Ամփոփում
Հոդված 840. Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը 1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն` 1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը և գտնվելու վայրը. 2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի. 3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաև ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը. 4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու ք
Ամբողջ Տեքստ
Հոդված 840. Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը 1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն` 1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը և գտնվելու վայրը. 2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի. 3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաև ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը. 4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու քանակը` միավորների և (կամ) ապրանքային տեղերի թիվը և (կամ) ապրանքի չափը (քաշը, ծավալը). 5) ժամկետը, որով ապրանքն ի պահ է ընդունվել, եթե այդպիսի ժամկետ սահմանված է, կամ ցուցում այն մասին, որ գույքն ի պահ է ընդունվել ցպահանջ. 6) պահատվության համար վարձատրության չափը կամ այն սակագները, որոնց հիման վրա դա հաշվարկվում է, և պահատվության վճարման կարգը. 7) պահեստային վկայագիր տալու տարին, ամիսը, ամսաթիվը: Երկակի պահեստային վկայագրի երկու մասերն էլ պետք է ունենան լիազորված անձի նույնանման ստորագրությունները:
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երկակի պահեստային վկայագիր չէ: (840-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփ.
19.03.12 ՀՕ-49-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
