ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի մայիսի 15-ին «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով` «3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները: Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:»: Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետում` ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ա) երթուղիների հետ կապված` միջքաղաքային 1.0 Երևան քաղաքի հետ 1.2 ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և ներքաղաքային` - Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում 0.75 - այլ մարզերում 0.5 միջպետական 1.2 միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.». բ) «բ» ենթակետից հանել «լրացուցիչ» բառը. գ) «գ» ենթակետում «13» թիվը փոխարինել «17-ը ներառյալ» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 11 հունիսի 2002 թ. ՀՕ-342-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-342-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.06.2002-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.476 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.05.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.06.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.06.2002 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 15.05.2002, ՀՕ-342-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.07.1998, ՀՕ-236 07.07.1998, ՀՕ-236 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-342-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
