Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-366-Ն22 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»: Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 3-րդ և 11-րդ կետերի «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան» բառերով.

2) 3-րդ կետից հանել «: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները» բառերը.

3) 5-րդ և 6-րդ կետերը «տեղեկանք» բառից հետո լրացնել «(պատճենը)» բառով.

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ որդեգրվող երեխայի ծնողների՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարում կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու գրավոր համաձայնություն, ծնողի (ծնողների) մահվան վկայական (վկայականներ), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ: Պատճենների իսկությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է համապատասխան հարցումներ կատարել կամ օրենքով սահմանված այլ միջոցներով պարզել դրանց իսկությունը:».

5) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 12-րդ կետի «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձանց կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում. 2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված՝ Կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով. «1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային: 1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, որի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:».

3) 2-րդ մասից հանել «հաշվի առնելով՝ նրա տարիքը և հասունության մակարդակը» բառերը. 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով. «2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին՝ նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ: 2.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կենտրոնական մարմնի կողմից դատարան է ներկայացվում Կենտրոնական մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:».

5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասում նշված դեպքում ծնողների (ծնողի) ներգրավվածության ապահովումը հնարավոր է, եթե նրանք չեն հրաժարվել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով չեն զրկվել ծնողական իրավունքներից:». 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-366-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-366-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.11.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.11.2025 Հիմնական ակտ 22.10.2025, ՀՕ-366-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն 09.02.2018, ՀՕ-110-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-366-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել