ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2008թ. ՍԴԱՈ - 84 | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՅԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 231 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 233 ՀՈԴՎԱԾԻ 1-
ԻՆ ՄԱՍԻ 3-5-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 30.09.2008թ. որոշմամբ/ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հաշվի առնելով, որ «Քաղաքացիներ Հայկ Միքայելյանի և Սամվել Միքայելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի, 233 հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերի և 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և ՍԴ-ի կողմից քննության ընդունված «Քաղաքացիներ Հովհաննես Ռուշանյանի, Գևորգ Գյոզալյանի, Խաչատուր Շահինյանի, Ռուբեն Մանուկյանի, Հրաչ Վարդանյանի, Միքայել, Մարիետտա և Մադլենա Բաբալյանների, Հակոբ Ռաֆյանի դիմումների հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233 հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերի, 2-րդ և 4-րդ մասերի, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231 հոդվածի 2-րդ մասի, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29.1. հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ կետի /28.11.2007թ. խմբագրությամբ 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի/ և ՀՀ դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։
2. Միավորված գործի դատաքննությունն սկսել 2008 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին։
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցողներ նշանակել սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանին և Հ. Նազարյանին։
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 6-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30 սեպտեմբերի 2008 թվականի
ՍԴԱՈ-84
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-84
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
