Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1361 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-136)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 136 | «ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 200-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Զոյա Մկրտչյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «...Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ կամ (և) այլ հոդվածներին»:

2. Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը և նույն օրենսգրքի 200-րդ հոդվածը դիմողը նշում է, որ կարելի է եզրահանգել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմանն առաջադրվող պահանջները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով և դրանում հղվող 200-րդ հոդվածով, ընդ որում թե՛ առաջինը, թե՛ երկրորդը չեն պարունակում որևէ պահանջ առ այն, որ Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն առ այն, որ «(...) դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ», գործնականում տարընկալումների տեղիք է տալիս, մասնավորապես այդ իրավադրույթը դիմողի դեպքում մեկնաբանվել և կիրառվել է այն իմաստով, թե այն չի ենթադրում դատական ակտը պատճառաբանելու պահանջ, ինչով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը դիմողի գնահատմամբ հակասում է Սահմանադրությանը: Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես, սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմանն առաջադրվող պահանջները, չի պարունակում որևէ պահանջ առ այն, որ տվյալ տեսակի դատական ակտը պետք է լինի պատճառաբանված, ինչով և վերոնշյալ հոդվածը դիմողի գնահատմամբ հակասում է Սահմանադրությանը: Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործով 2022 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը որևէ ձևով չի պատճառաբանել, թե ինչու թիվ ՎԴ/1238/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը չի կարող տվյալ գործով բողոքարկված դատական ակտի վերանայման համար նոր հանգամանք լինել այն պարագայում, երբ այդ վճռով վերացվել է այն վարչական ակտը, որը դրվել է բողոքարկված դատական ակտի հիմքում: Այսպիսով ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և դրանում հղվող 200-րդ հոդվածի առկա ձևակերպումներն իրավակիրառ պրակտիկայում, այդ թվում դիմողի գործի դեպքում, հանգեցնում են այն ոչ իրավաչափ մոտեցմանը, որ առանձին ակտի ձևով կայացվող դատական ակտը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, կարող է լինել միայն հիմնավորված և չլինել պատճառաբանված, ինչն առաջացնում է քննարկվող հարցը կարգավորող իրավադրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու անհրաժեշտություն այնքանով, որքանով այդ իրավադրույթներն ուղղակիորեն չեն նախատեսում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պատճառաբանելու Վճռաբեկ դատարանի պարտականություն: Հետևաբար ըստ դիմողի բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտի, հատկապես եզրափակիչ դատական ակտի վերաբերյալ պահանջներ սահմանող իրավադրույթները չեն պարունակում այդ դատական ակտը պատճառաբանելու պահանջ, կարելի է արձանագրել, որ այդ իրավադրույթները հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը գտնում է, որ նշվածն իր հերթին հնարավոր է դարձնում այն տեսակետը, որ վիճարկվող իրավադրույթները հակասում են Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին ևս, քանզի չեն սահմանում անձանց դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր առաջացնելով այդ իրավունքների անհամաչափ սահմանափակում: Դիմումին կից ներկայացվել են «Պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելու վերաբերյալ» և «Պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործը քննության ընդունելու վերաբերյալ» միջնորդություններ: Վերջին միջնորդությամբ դիմողը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 200-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննելու վերաբերյալ Զոյա Մկրտչյանի անունից ներկայացված անհատական դիմումի նկատմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումը կիրառելի չէ, իսկ հակառակ դեպքում միջնորդում է կիրառել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը և կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների (…) համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանմամբ, որի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։ Մասնավորապես հիշատակված որոշման 5.4-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «(…) Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանցով Օրենսգրքի ընդհանուր հիմնարար դրույթներում նախատեսված է դատական ակտերի պատճառաբանվածության պահանջը որպես քաղաքացիական դատավարությունում դատական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջ: Մասնավորապես` Օրենսգրքի 6-րդ հոդվածով սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի մասով նախատեսված է, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով (մաս 2), իսկ Օրենսգրքի 9-րդ հոդվածը մանրամասնում է դատական ակտին առաջադրվող պատճառաբանվածության պահանջի բովանդակությունը սահմանելով, որ պատճառաբանվածության պահանջը ներառում է ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները (մաս 1): Օրենսդիրը դատական ակտին ներկայացվող նշյալ պահանջները պարտադիր է համարել բոլոր ատյանների դատարանների համար: Այսինքն` ցանկացած ակտ կայացնելիս դատարանը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն պատճառաբանելու, եթե Օրենսգրքով նախատեսված չէ պատճառաբանվածության ընդհանուր պահանջից բացառություն»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է նաև հետևյալ դիրքորոշումը. «(…) Միաժամանակ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների նկատմամբ սահմանված է, որ դրանք պետք է համապատասխանեն Օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացվող որոշումների համար պարտադիր են համարում դրանցում ներառել «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»։ Այսինքն Օրենսգրքի սույն գործով դիմողի կողմից վիճարկվող, ինչպես նաև Օրենսգրքի որևէ այլ դրույթով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու ընդհանուր կանոնից որևէ շեղում նախատեսված չէ»: Վերոշարադրյալից բխում է, որ սույն դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է: Ավելին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ Աղասի Դանիելյանի կողմից ներկայացված դիմումը, ի թիվս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների, ներկայացվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ, որի մասով գործի վարույթը Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 որոշմամբ կարճվել է այն հիմնավորմամբ, որ դիմողի կողմից մատնանշված հարցը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման պատճառաբանվածության խնդիրը, դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորման առարկայից և ենթակա է քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության ստուգման շրջանակում: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմանն ուղղված պատճառաբանվածության պահանջի կարգավորումը, ըստ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների կարգավորման առարկան է, ինչի վերաբերյալ էլ առկա է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 200-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-136

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-136
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել