Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Զուռնաչյան — ԵԴ/47547/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Զուռնաչյան — ԵԴ/47547/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/47547/02/2129 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Զարուհի Զուռնաջյանի հայցի ընդդեմ Կազմակերպության՝ աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Զարուհի Զուռնաջյանը պահանջել է իրեն վերականգնել Կազմակերպության գլխավոր մասնագետի աշխատանքում ն Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձե

Ամբողջ Տեքստ

ր չ ՀԵԱ

2թաթաի ոն ֆ

/21ՄՅՏԵՐԻԻ `

ՄԵՐ ԱՆ

կ ԽԵՏ Ց յ

ՀՀ-ի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47547/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47547/02/21

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Ս. Սահակյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Զարուհի Զուռնաջյանի հայցի ընդդեմ Կազմակերպության՝ աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զարուհի Զուռնաջյանը պահանջել է իրեն վերականգնել Կազմակերպության գլխավոր մասնագետի աշխատանքում ն Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 10.04.2020 թվականից:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Զարուհի Զուռնաչյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 10.04.2020

2

թվականից մինչե վճռի օրինական ուժի մեջ մտնելը. Զարուհի Զուռնաչյանին Կազմակերպության գլխավոր մասնագետի աշխատանքում վերականգնելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Զարուհի Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.03.2023 թվականի վճիռը մասնակիորեն` Զարուհի Զուռնաչյանին աշխատանքում վերականգնելու պահանջը մերժելու մասով, բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն այդ մասով բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Զարուհի Զուռնաչյանը (ներկայացուցիչ Լնոն Բաղդասարյան):

Կազմակերպությունը 20.01.2025 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխանի վերաբերյալ դիրքորոշում:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 1-րդ հոդվածի Էին մասը, սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը ն 186-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Զարուհի Զուռնաչյանը 28.02.2020 թվականի թիվ 17-Ա հրամանի վերաբերյալ պատշաճ իրազեկված չի եղել ն 10.04.2020 թվականից ազատության մեջ գտնվելով՝ չի վերադարձել աշխատանքային պարտականություններին, երբ որնէ արգելք չի եղել:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հարցին, որ Զարուհի Զուռնաչյանն աշխատանքի չի ներկայացել այն հանգամանքի վկայակոչմամբ, որ իրեն տեղեկացրել են, թե իր աշխատանքային պարտականությունները դադարեցված են, մինչդեռ ինքն անձամբ ցանկություն չի հայտնել գալու ն պարզելու այդ հանգամանքները, ու, գտնվելով ոչ բարեխիղճ՝ միայն 1 տարի Յ ամիս անց է փաստաբանի միջոցով ցանկացել պարզել՝ քննիչի կողմից իր աշխատանքային գործունեությունը կասեցնելու որնէ հանձնարարություն եղել է, թե՝ ոչ, իր աշխատանքային գործունեությունը կասեցված է, թե՝ ոչ, եթե այո՝ տրամադրել բոլոր հիմքերը:

Ընդ որում, Զարուհի Զուռնաչյանը հաճախակի ներկայացել է Կազմակերպություն, սակայն որնէ անգամ չի ցանկացել վերադառնալ աշխատանքային պարտականությունների կատարմանը ն որնէ գործողություն չի կատարել այդ կապակցությամբ, իսկ այցելությունները կապված են եղել անձնական ու այլ աշխատանքների կատարման հետ:

Կազմակերպության այլ աշխատակցի կողմից Զարուհի Զուռնաչյանին տեղեկացնելը Վերաքննիչ դատարանը դիտարկել է որպես պատշաճ իրազեկում, մինչդեռ գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ Զարուհի Զուռնաչյանը որպես վկա ներգրավված աշխատակցին խնդրել է տրամադրել|լթիր սպարտականությունների ժամանակավոր դադարեցման հիմքերը, մինչդեռ վերջինս չի տրամադրել ն հայտնել է, որ տնօրենից այն առձեռն ստանա: Այդ ամենից հետո անգամ Զարուհի Զուռնաչյանը չի ներկայացել աշխատանքի, չի ցանկացել պարզել, թե որ մարմնի կողմից ու ինչ ակտով են իր պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել:

Կազմակերպությունն արել է առավելագույնը Զարուհի Զուռնաչյանին աշխատանքային պարտականություններին վերադարձնելու համար, մասնավորապես՝ թե՛ բանավոր ն թե' գրավոր եղանակով, ընդհուպ դատական նիստի դահլիճում հայտնել է, որ աշխատանքային

3

պայմանագիրը լուծված չէ, չկա որնէ այլ խոչընդոտ աշխատանքի ներկայանալու համար, ու առաջարկել է հայցվորին վերադառնալ իր աշխատանքային պարտականություններին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ 28.02.2020 թվականի թիվ 17-Ա հրամանով ժամանակավորապես դադարեցվլ են աշխատողի 6աշխատանքային պարտականությունները, այլ ոչ թե աշխատողի ն գործատուի միջն առկա աշխատանքային իրավահարաբերությունները, ինչպես նան՝ որ վերոնշյալ հրամանն ուժի մեջ չմտած՝ արդեն իսկ ուժը կորցրել է:

Վերաքննիչ դատարանը մի կողմից վկայակոչել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը ն եզրակացրել, որ աշխատանքային պայմանները փոխվել են, աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքի, մինչդեռ մյուս կողմից արձանագրել է, որ անվիճելի է այն փաստը, որ հայցվորն ու պատասխանողը գտնվում են աշխատանքային հարաբերություններում:

Տվյալ դեպքում անհասկանալի է հարկադիր պարապուրդի առկայությունը, ինչպես նան ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի կիրառումը: Թեն առկա է պարապուրդ, սակայն տվյալ դեպքում պարապուրդն աշխատողի մեղքով է, որպիսի պայմաններում կարող է չվճարվել աշխատավարձ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի քննության ժամանակ ինքը որպես վկա հարցաքննվելիս փաստել է, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2020 թվականի որոշումից հետո ներկայացել է Կազմակերպություն ն հայցել վերականգնել աշխատանքի, մինչդեռ Կազմակերպությունն իրեն աշխատանքով չի ապահովել ու չի վերականգնել, որպիսի փաստը հաստատվում է գրագրությունների տեսաձայնագրություններով: Կազմակերպության տնօրենի օգնական Արմինե Վարդանյանի հարցաքննությամբ պարզվել է, որ ինքն Արմինե Վարդանյանին խնդրել է ուղարկել իր աշխատանքային պարտականությունների կասեցման վերաբերյալ որոշումը, ինչպես նան հայտնել աշխատանքի չներգրավելու պատճառները: Այսինքն` ինքը, գտնվելով բարեխիղճ, ներկայացել է աշխատանքի, սակայն գործատուն չի վերացրել աշխատանքային պարտականությունների դադարման հիմքը:

Տվյալ դեպքում իր աշխատանքային պարտականությունների կատարման արգելքը վերացել է, քանի որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2020 թվականի որոշմամբ ինքն ազատ է արձակվել: Ինքը 15.07.2021 թվականին, իսկ իր ներկայացուցիչները 22.07.2021 թվականին Ա 19.08.2021 թվականին դիմել են Կազմակերպությանը իր խախտված իրավունքները վերականգնելու ու իրեն աշխատանքային պարտականություններին վերականգնելու պահանջով, սակայն գործատուն առանց որնէ իրավական նորմի վկայակոչման չի արել դա: Ընդ որում, առկա չի եղել իրեն իր աշխատանքային պարտականությունների կատարմանը վերականգնելու որնէ խոչընդոտ:

Անհիմն է նան իր կողմից 1 տարի 3 ամիս անգործություն դրսնորելու մասին բողոք բերած անձի փաստարկը, քանի որ նշված փաստը Կազմակերպությունը չի հիմնավորել որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույցով:

Կազմակերպությունը հայցադիմումի պատասխանում չի վկայակոչել այն փաստը, որ 09.08.2021 թվականի ն 15092021 թվականի գրություններով իրեն առաջարկել է վերադառնալ աշխատանքի, սակայն ինքը մինչ օրս չի ներկայացել: Ընդ որում, գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ Կազմակերպությունն իրեն ապահովել է

4

աշխատանքով, սակայն ինքը չի ներկայացել, իսկ հակառակն ապացուցվում է վկայի ցուցմունքներով:

Կազմակերպություն Օ-առնվազն 22.07.2021 թվականի ն 19.08.2021 թվականի փաստաբանական հարցումներից պետք է տեղյակ լիներ իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության ու ազատության մեջ գտնվելու մասին: Ընդ որում, չի ներկայացվկլ իր կողմից աշխատանքի չներկայանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծված լինելու մասին որնէ ապացույց, որն առկա կլիներ իր կողմից աշխատանքի ներկայացած չլինելու դեպքում: Տվյալ դեպքում, քանի դեռ ապացուցված չէ հակառակը, գործում է իր կողմից աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու կանխավարկածը:

Պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով է Կազմակերպությունն առաջնորդվել, երբ փաստել է, որ ինքը պարտավոր էր աշխատանքի ներկայանալ կալանքից ազատվելու հաջորդ օրը, ն ոջ օրինակ՝ նույն օրը, կամ ինչ հիմքով է ազատվում հարկադիր պարապուրդի գումարը վճարելուց, եթե աշխատանքային պայմանագիրը լուծված չէ: Ընդ որում, պարզ չէ, թե հարկադիր պարապուրդի գումարը վճարելու համար որքանով է էական կալանքից հետո իր կողմից աշխատանքի չներկայանալու փաստը:

Տվյալ դեպքում առկա չէ գործատուի կողմից կայացված անհատական իրավական ակտ աշխատանքային հարաբերություններն իր հետ դադարեցնելու մասին՝ այն հիմքով, որ կալանքը խափանման այլ միջոցով փոխարինումից հետո ինքը չի ներկայացել աշխատանքի ու չի կատարում իր աշխատանքային պարտականությունները:

28.02.2020 թվականի թիվ 17-Ա հրամանի հիմքում վկայակոչված չէ նման հրաման կայացնելու իրավասություն սահմանող իրավական նորմը: Բացի այդ, նշված հրամանն իրեն չի տրամադրվել: Այնուամենայնիվ, այն պայմանականորեն դիտարկելով իրավաչափ ակտ՝ հարկ է ընդգծել, որ հարկադիր պարապուրդ պահանջելու հիմքը խափանման միջոցը փոփոխելու պահից իրեն աշխատանքով չապահովելն ու աշխատավարձ չվճարելն է: Տվյալ դեպքում հրամանով ն դրանով արձանագրված հիմքի վերացմամբ իր աշխատանքային պայմանները Կազմակերպության կողմից միակողմանի փոփոխվել են, ու գործատուն պարտավոր էր իրեն ապահովել աշխատանքի պայմաններով, որի հաստատմանն ուղղված ապացույցներ չեն ներկայացվել:

Տվյալ դեպքում կալանավորված լինելու ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու հիմքերը չեն վիճարկվում, Ա հայցը վերաբերում է նշված օբյեկտիվ հիմքի վերացման պահից սկսած իրեն հարկադիր պարապուրդի ենթարկելուն, որպիսի հանգամանքի հաշվառմամբ հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ վճարելու սկիզբը նշվել է 10.04.2020 թվականը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված թիվ 58203320 քրեական գործով 21.02.2020 թվականին Զարուհի Զուռնաչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ն Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.02.2020 թվականի որոշմամբ Զարուհի Զուռնաչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (հատոր 1-ին, գ.թ. 14-19).

2) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ Գ. Մարկոսյանը 24.02.2020 թվականի թիվ 8/792 գրությամբ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Դռնոյանին հայտնել է, որ թիվ 58203320 քրեական գործով Կազմակերպության գլխավոր մասնագետ (փորձագետ) Զարուհի Զուռնաչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ

5

մասի 2-րդ կետով, ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը (հատոր 1-ին, գ.թ. 55).

Յյ)հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի 24.022020 թվականի թիվ 8/792 գրություը ն ղեկավարվելով Կազմակերպության կանոնադրության 25-րդ կետի 8-րդ ենթակետով՝ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Դռնոյանի 28.02.2020 թվականի թիվ 17-Ա հրամանով ժամանակավոր դադարեցվել են Կազմակերպության գլխավոր մասնագետ Զարուհի Զուռնաչյանի պարտականությունները՝ մինչն օրենքով սահմանված կարգով հիմքի վերացումը (հատոր 1-ին, գ.թ. 20).

4) թիվ ԵԴ/0112/06/20 գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2020 թվականի որոշմամբ Զարուհի Զուռնաչյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը (հատոր 1-ին, գ.թ. 14-19).

5) Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խ.

Մարտիրոսյանին 15.07.2021 թվականին հասցեագրված դիմումով Զարուհի Զուռնաչյանը խնդրել է տեղեկացնել, թե «քննիչի կողմից իմ աշխատանքային գործունեությունը կասեցնելու որնէ հանձնարարություն եղել է, թե ոչ», ինչպես նան «իմ աշխատանքային գործունեությունը կասեցված է, թե ոչ, եթե այո (...) տրամադրել բոլոր հիմքերը՝ գրությունները» (հատոր 1-ին, գթ. 53).

6) Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խ.

Մարտիրոսյանին 22.07.2021 թվականին հասցեագրված գրությամբ փաստաբան (Թադնոս Ալեքսանյանը հայտնել է, որ «(...) Զարուհի Զուռնաչյանը հաճախակի ներկայացել է ՊՈԱԿ, քանի որ ցանկացել է շարունակել աշխատանքային գործունեությունը ն կատարել իր պարտականությունները, սակայն նրան միշտ հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ իր պարտականությունները ժամանակավորապես դադարեցվել են: 15.07.2021 թվականին Զարուհի Զուռնաչյանը դիմել է ՊՈԱԿ-ին՝ խնդրելով պարզաբանել իր աշխատանքային գործունեությունը դադարեցնելու հիմնավորումները ն տրամադրել դադարեցման հիմքերը: Զարուհի Զուռնաչյանին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վարույթ իրականացնող մարմինը Զարուհի Զուռնաչյանի աշխատանքային ։պլարտականությունների կատարումը ժամանակավոր դադարեցնելու հանձնարարություն չի տվել ն որ Զ Զուռնաչյանի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցումը կատարվել է ՊՈԱԿ-ի ժպ տնօրենի 28.02.2020 թվականի 17-Ա հրամանով»: Արդյունքում հայցել է վերացնել Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի 28.02.2020 թվականի թիվ 17Ա հրամանը, Զարուհի Զուռնաչջյանին թույլատրել կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նան վճարել հարկադիր պարապուրդի ընթացքում չվճարված աշխատավարձը (հատոր 1-ին, գ.թ. 22, 23).

7)ի պատասխան 22.07.2021 թվականի գրության՝ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խ. Մարտիրոսյանը 09.08.2021 թվականի գրությամբ հայտնել է, որ «(...) 2020 թվականի ապրիլի 10-ի Զարուհի Զուռնաչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ չի ներկայացվել, Զ. Զուռնաչյանն աշխատանքի չի ներկայացել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները: (...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զ. Զուռնաչյանը առանց հարգելի պատճառների աշխատանքի չի ներկայացել ն չի կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականությունները, ուստի խոսք չի կարող գնալ հարկադիր պարապուրդի ն այդ ընթացքում չվճարված աշխատավարձի մասին: (...) վերջինս «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է այցելել դիմումատուների կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության

6

փորձաքննության ենթակա գնահատման հայտերի ն հաշվետվությունների մշակմանը մասնակցելու նպատակով, (...)» (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

8)ի պատասխան 09.08.2021 թվականի գրության՝ փաստաբան Լնոն Բաղդասարյանը 19.08.2021 թվականի գրությամբ նշել է, որ «(...) 10.04.2020 թվականի Զարուհի Զուռնաչյանի նկատմամբ դատարանը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանքի երկարացումը ն կալանքի հետագա կրումը դիտել է ոչ իրավաչափ ն անհապաղ ազատ է արձակել դատարանի դահլիճից: 10.04.2021 թվականը եղել է ուրբաթ օր, հաջորդ աշխատանքային օրն իսկ Զ. Զուռնաչյանի կողմից տեղեկացվել է տնօրենի օգնականին՝ Արմինե Վարդանյանին (առկա են համապատասխան ապացույցները գրավոր տեսքով): Հաշվի առնելով, որ քրեական գործի շրջանակում մեղադրյալի աշխատանքային գործառույթի կասեցումը բացառապես վերապահված է վարույթն իրականացնող մարմնին, ինչը տվյալ դեպքում բացակայել է, խափանում կալանքի վերացման դեպքում անհապաղ պետք է վերացվեր 28.02.2020 թվականի 17-Ա հրամանը, պայմանավորված կալանքի վերացմամբ, ինչը որ չի կատարվել: Ինչ վերաբերվում է Զ. Զուռնաչյանի կողմից դատարանի համապատասխան որոշումը չներկայացնելը, ապա դա Զ. Զուռնաչյանի պարտականությունների մեջ չի մտնում ներպետական ոչ մի իրավական ակտով: Առավել նս, երբ պատշաճ ձնով գործատուն տեղեկացվել է ինչպես կալանքի վերացման, այնպես էլ՝ ազատության մեջ գտնվելու հանգամանքի մասին, ն չի պահանջվել, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, որպեսզի տվյալ դատական ակտը փոխանցվի գործատուին» (հատոր 1-ին, գթ. 27-29).

9)15.092021 3թվականի պատասխան գրությամբ Կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խ. Մարտիրոսյանը փաստաբան Լնոն Բաղդասարյանին հայտնել է, որ «(...) կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացվել է 2020 թվականի ապրիլի 10-ին, մինչդեռ Զուռնաչյանը 2020 թվականի ապրիլի 10-ից աշխատանքի չի ներկայացել, նրա կողմից միայն 2021 թվականի հուլիսի 15-ին դիմում է ներկայացվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ` պարզելու կասեցված են եղել արդյոք վերջինիս աշխատանքային գործունեությունը թե ոչ, ինչպես նան պահանջ է ներկայացվել տրամադրել կասեցման հիմքերը, (...): Զուռնաչյանը աշխատանքային գործունեությանը վերադառնալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 10-ից՝ Ձեր կողմից մատնանշված օրենքով սահմանված կարգով հիմքի վերանալուց հետո, որնէ գործողություն չի իրականացրել աշխատանքային պարտականություններին վերադառնալու կապակցությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս իմանալով ն գիտակցելով հանդերձ իր աշխատանքային պարտականություններին վերադառնալու հնարավորությունը ն պարտավորությունը, չի ներկայացել աշխատանքի, իսկ 2021 թվականի հուլիսի 7-ին, Ձեր կողմից մատնանշված 2020 թվականի ապրիլի 10-ի դատական ակտի ընդունումից շուրջ 1 տարի Յ ամիս հետո, ընդամենը դիմում է ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների կասեցման հիմքերի առկայության ն դրանք տրամադրելու վերաբերյալ: Անհասկանալի է նան Ձեր կողմից մատնանշված, տնօրենի օգնականին Զ. Զուռնաչյանի կողմից «տեղեկացնելու» հանգամանքը, հաշվի առնելով այն փաստը, որ «հեռախոսով տեղեկացնելը» աշխատանքային պարտականություններին վերադառնալու փաստ չէ, իսկ աշխատանքի փաստացի մինչ օրս նա չի ներկայացել» (հատոր ՛-ին, գ.թ. 30, 3.

10) Զարուհի Զուռնաչյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցված չեն (անվիճելի փաստ).

11) 16.06.2022 թվականին կայացրած արձանագրային որոշմամբ Դատարանը գործին մասնակցող անձանց միջն ապացուցման պարտականությունը բաշխել է հետնյալ կերպ՝ «Հայցվոր կողմը պետք է ապացուցի այն փաստերը, որ հայցվորը գտնվում է հարկադիր պարապուրդում ն, որ հայցվորը դիմել է գործատուին, նան դիմումով, որպեսզի

7

վերականգնվի իր աշխատանքում, սակայն առկա է խոչընդոտ: Պատասխանող կողմը պետք է ապացուցի այն փաստերը, որ հայցվորը չի գտնվում հարկադիր պարապուրդում ն, որ նախաքննական մարմինը իրենց չի տեղեկացրել հայցվորի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ» (հատոր 1-ին, գթ. 86-88, (հիմք՝ 16.06.2022 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն)).

12) 30.11.2022 թվականի դատական նիստում վկա Արմինե Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2007 թվականից մինչն 01.09.2020 թվականը Կազմակերպությունում աշխատել է որպես տնօրենի օգնական, այնուհետն՝ մասնագետ (փորձագետ): 2020 թվականին իմացել է, որ առկա է Ազգային անվտանգության ծառայության կողմից ուղարկած գրություն` Զարուհի Զուռնաչյանին կալանավորելու մասին: Իր հիշելով հետագայում համացանցից է իմացել, որ Զարուհի Զուռնաչյանն ազատության մեջ է ն այդ մասին իմանալուց մի քանի օր անց զանգել է վերջինիս՝ նրա որպիսությունն իմանալու համար: Խոսակցության ընթացքում տեղեկացրել է, որ առկա է Ազգային անվտանգության ծառայութան կողմից ուղարկված գրությու, ն որ նրա 6 աշխատանքային պարտականությունները ժամանակավոր դադարեցվել են: Հիշում է, որ Զարուհի Զուռնաչյանը խնդրել է տրամադրել|էիր լթաշխատանքային ապարտականություննեը ժամանակավոր դադարեցնելու հիմքերը, սակայն ինքն ասել է, որ տնօրենն ասել է՝ թող գա, առձեռն ստանա: Նշել է նան, որ տնօրենը, բոլորը տեղյակ են եղել Զարուհի Զուռնաչյանի ազատության մեջ գտնվելու մասին, քանի որ նրա համար անհանգստացել են (հատոր 1-ին, գթ. 133-137, (հիմք՝ 30.11.2022 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն)):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ ու 265-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հարկադիր պարապուրդի ն այդ ժամանակահատվածի համար աշխատողին վարձատրելու անհրաժեշր պայմանների բացահայտմանը" ոչ աշխատողի մեղքով իր աշխատանքային պարտականությունները կատարելու անհնարինությունը գնահատելով բարեխիղճ ու ողջամիտ գործելու սկզբունքի, աշխատանքային իրավունքների չարաշահման արգելքի համատեքստում:

Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Մինչն 24.06.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)|՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ Ա աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

8

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային իրավունքները ն պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել ն դադարել՝ 1) նույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային ն կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպե նան քաղաքացիների ն գործատուների այն գործողություններից, որոնք, թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ ն պարտականություններ. (...):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:

Մինչն 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի ն գործատուի միջն, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձ ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

Մինչն 23.12.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած .,պարտավորությունները, :սպլահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, (...):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն պարտավոր է 1) աշխատողին ապահովել| պայմանագրով պայմանավորված աշխատանքով ն կազմակերպել նրա աշխատանքը. 2) նախատեսված ժամկետում Ա սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը. (...):

Շարադրված իրավանորմերի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատողի ն գործատուի միջե աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրից կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտից: Ըստ այդմ, թե՛ աշխատողը, թե գործատուն ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ ն պարտականություններ: Մասնավորապես` աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ (տես Կարինե Գասպարյանն ընդդեմ «Երնանի համար 144 հիմնական դպրոց» պետական ոչ առնտրային կազմակերպության թիվ ԵԴ/1916/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.05.2024 թվականի որոշումը):

9

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության հիման վրա, որի հիմքով իրավահարաբերության կողմերն ազատ կամահայտնությամբ երկուստեք ստանձնում են որոշակի պարտականություններ: Աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները՝ ենթարկվելով կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային ռեժիմին, աշխատանքային կարգապահությանն ու կատարելով աշխատանքի սահմանված նորմաները, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին ապահովել պայմանագրով նախատեսված աշխատանքով ն կազմակերպել այն նախատեսված ժամկետում ու չափով վճարելով աշխատավարձը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը:

Մինչն 08.05.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչն պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Մինչն 08.05.2020 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նան աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Անդրադառնալով հարկադիր պլարապուրդի հասկացությանը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները: Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը (տե՛ս Վահե Վարդանյանն ընդդեմ «Չաարրար Կապան» փակ բաժնետիրական ընկերության թիվ ՍԴԶ/0208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը):

Հարկադիր պարապուրդն իր աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողի ժամանակավոր մեկուսացումն է, ինչը տեղի է ունենում վերջինիս կամքից ն կառավարումից անկախ հանգամանքներում, մասնավորապես՝ իրականության մեջ գոյություն ունեցող օբյեկտիվ այնպիսի իրողությունների պատճառով, որպիսիք աշխատողի վարքագծի կամ պայմանագրով ստանձնած ապարտականությունների, ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության կամ ռեժիմի խախտման հետնանք չեն: Ընդ որում, աշխատանքային բնականոն ընթացքը խաթարող օբյեկտիվ այդ պատճառները գործատուի պատասխանատվության ներքո են, քանի որ գործատուն է կրում աշխատողին պայմանագրով նախատեսված աշխատանքով ապահովելու, ինչպես նան այդ աշխատանքը կազմակերպելու պարտականությունն ու պատասխանատվությունը:

Ելնելով աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունները շարունակվում

10

են՝ անկախ աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողի մեկուսացած լինելու փաստից, ինչից հետնում է, որ աշխատողն ունենում է այդ ժամանակահատվածում վարձատրություն ստանալու իրավաչափ ակնկալիք: Նկատի ունենալով, որ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով իր աշխատանքային պարտականություններն աշխատողի կողմից ժամանակավորապես չկատարելը գործատուի մեղքով առաջացած պարապուրդ է, քանի որ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պարտականությունները գործատուի կողմից ոչ պատշաճ կատարելու հետնանք է՝ օրենսդիրը գործատուին պարտավորեցնում է առանց աշխատողի առողջությանը վնաս սպատճառելու նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք առաջարկելու անհնարինության դեպքում պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար աշխատողին վճարել օրենքով սահմանված չափով վարձատրություն:

Նշված կանոնից բացառություն նախատեսված է այն դեպքերում, եթե պարապուրդն առաջացել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով կամ աշխատողի մեղքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարապուրդի ժամանակահատվածի համար վարձատրություն ստանալու օրինական ակնկալիք աշխատողը կարող է ունենալ միայն դրա հարկադիր, այսինքն՝ ոչ իր մեղքով առաջացած լինելու դեպքում, ուստի պարապուրդի համար վարձատրություն բռնագանձելու անհրաժեշտ նախադրյալն աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարելուց ոչ իր մեղքով մեկուսացված լինելու փաստն է:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ պարապուրդի առաջացման հարցում աշխատողի կամ գործատուի մեղքի պարզումը գնահատողական կատեգորիա է, ն յուրաքանչյուր դեպքում գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման վրա պետք է գնահատել նրանց դրսնորած վարքագծի (ինչպես գործողության, այնպես էլ անգործության) համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը (ներառյալ` ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին), իրենց աշխատանքային իրավունքների իրացման Ա աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ, հետնողական ու շրջահայաց ներքին վերաբերմունքը, որը պետք է ունենա տեսանելի արտաքին դրսնորում՝ յուրաքանչյուրի կողմից աշխատանքային հարաբերությունների կայունությանը ն արդյունավետությանը նպաստող, խելամտորեն կանխատեսելի ու իրավաչափ վարքագիծ ցուցաբերելու ձնով:

Աշխատանքային հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց աշխատանքային իրավունքների իրականացման ն ։պարտականությունների կատարման հիմնական սկզբունքները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Այսպես.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները ն նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս ն պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ն ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

Նուն հոդվածի 2րդ մասի ծհամաձայն՝ աշխատանքային իրավունքների իրականացմամբ ն պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց՝ օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

ՀԸ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճութան ն ողջամտության սկզբունքների ` պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային սպլաարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ, այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային

1

կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տես Արմինե Աբելյանն ըեդդմ անհար ձեռնարկատեր Հովհանեեես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ե աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ստանձնած ՛պլարտավորությունների կատարման ընդհանուր ցուցիչը բարեխղճությունն է:

Ողջամտությունը ն բարեխղճություն, աշխատանքային իրավունքների իրականացման անհրաժեշտ ընդհանուր չափանիշներն են: Նշված երկու սկզբունք-հասկացությունները ի թիվ այլնի կիրառվում են աշխատանքային իրավունքների ն պարտականությունների կատարման սահմանները որոշելիս:

Բարեխղճությունը, մասնավորապես, պահանջում է հաշվի առնել մյուս կողմի արդարացված շահը, իսկ ողջամտությունը գործողություն է՝ իրավունքի սուբյեկտի կամային ակտ, որը սերտորեն կապված է բարեխղճության հետ, քանի որ ողջամիտ վարքագիծ կարող է դրսնորել բարեխիղճ սուբյեկտը: Վկայակոչված չափանիշներն ուղենիշային են Ա էական ի թիվ այլնի աշխատանքային պարտականությունների կատարման, ինչպես նան աշխատողի նկատմամբ կարգապահական ներգործության հարցերը քննարկելիս (տես Գնորգ էԷմին- Տերյանն ընդդեմ «Երնանի պետական համալսարան» հիմեադրամի թիվ ԵԴ/39757/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 3006.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածից բխում է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերն այդ հարաբերությունների ողջ ընթացքում կարող են ունենալ իրավաչափ ակնկալիք (սպասելիք), որ հարաբերության մյուս կողմը գործելու է իրավաչափ, բարեխղճորեն ն ողջամտորեն՝ ձեռնարկելով բացառապես այնպիսի գործողություններ, որոնք իրավաչափ են ու ողջամիտ, չեն վնասի իր շահերը, պատիվը, արժանապատվությունը ն բարի համբավը (տե'ս Արամ Միքաելյանն ընդդեմ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ ԵԴ/33169/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2024 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարապուրդի առաջացման հարցում աշխատողի մեղքն անհրաժեշտ է գնահատել նրան առաջադրվող՝ իրավաչափ, բարեխիղճ ն ողջամիտ գործելու սկզբունքների շրջանակներում: Մասնավորապես՝ պետք է գնահատել աշխատողի կատարած գործողության կամ դրսնորած անգործության ու պարապուրդի առաջացման միջն պատճառահետնանքային կապի առկայությունը՝ քննարկելով այն հարցը, թե արդյոք աշխատողն իր աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ ցուցաբերել է բավարար հոգածություն ն շրջահայացություն, գործել է բարեխղճորեն ու ողջամտորեն՝ առանց իր աշխատանքային իրավունքների սահմանազանցում թույլ տալու կամ դրանք չարաշահելու պահպանելով օրենքը, ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային ռեժիմը, աշխատանքային կարգապահությունը ն աշխատանքի սահմանված նորմաները:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ եթե իր աշխատանքային պարտականություններին ն իրավունքներին համահունչ` բարեխղճության ու ողջամտության սահմաններում իրավաչափ վարքագիծ դրսնորելու պայմաններում աշխատողը կարող էր ապահովել իր աշխատանքային պարտականությունների կատարման շարունակականությունը, ինչը չի արել՝ առանց դրան խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքների առկայության, ապա պարապուրդը չի կարող լինել հարկադիր: Այս դեպքում պարապուրդն առաջանում է աշխատողի ոչ բարեխիղճ վարքագծի՝

12

որոշակի գործողություն կատարելու կամ դրանից ձեռնպահ մնալու հետնանքով, այսինքն՝ աշխատողի մեղքով, որը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով պարապուրդի համար գործատուի կողմից աշխատողին վարձատրություն չվճարելու հիմք է:

Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարապուրդի ն այդ ժամանակահատվածի համար աշխատողին վարձատրելու անհրաժեշտ նախադրյալը դրա հարկադիր, այսինքն՝ ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու փաստն է, որի ապացուցման դեպքում միայն աշխատողը կարող է այդ ժամանակահատվածի համար ակնկալել ու ստանալ օրենքով սահմանված չափով վարձատրություն:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Զարուհի Զուռնաչյանը պահանջել է իրեն վերականգնել Կազմակերպության գլխավոր մասնագետի աշխատանքում ն Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 10.04.2020 թվականից:

Դատարանը 30.03.2023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ վճռել է Կազմակերպությունից հօգուտ Զարուհի Զուռնաչյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 10.04.2020 թվականից մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելը. Զարուհի Զուռնաչյանին Կազմակերպության գլխավոր մասնագետի աշխատանքում վերա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/47547/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել