Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 312 — Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 312AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 312 — Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 312. Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը 1. Վճարման կարգադրությունը պարունակում է` 1) նշում առ այն, որ առաջին ատյանի դատարանն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը. 2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ ա. կատարել վճարման պահանջը, եթե պարտապանը պահանջը հիմնավորված է համարում, բ. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապան

Ամբողջ Տեքստ

Հոդված 312. Վճարման կարգադրության բովանդակությունը և այն պարտապանին ուղարկելը 1. Վճարման կարգադրությունը պարունակում է` 1) նշում առ այն, որ առաջին ատյանի դատարանն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը. 2) կարգադրություն՝ երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ ա. կատարել վճարման պահանջը, եթե պարտապանը պահանջը հիմնավորված է համարում, բ. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը մի մասով համարում է չհիմնավորված` մյուս մասով կատարելով վճարման պահանջը, գ. առաջին ատյանի դատարան ներկայացնել գրավոր առարկություն, եթե պարտապանը ներկայացված պահանջը համարում է չհիմնավորված. 3) նշում այն մասին, որ առարկություն ներկայացնելու դեպքում պահանջի վիճարկված մասը կարող է քննվել ըստ էության հայցային վարույթի կարգով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը. 4) նշում այն մասին, որ վճարման կարգադրությունն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում առարկություն չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման. 5) եզրահանգումներ պետական տուրքի վճարման կամ դիմողի վճարած պետական տուրքի հատուցման վերաբերյալ:

2. Վճարման կարգադրությունը, դիմումի և կից փաստաթղթերի կրկնօրինակները ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում են պարտապանին: (312-րդ հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-178-Ն) ( 19.04.21 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել