«ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2013թ. ՍԴԱՈ - 21 | «ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱՄ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ
ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 426.9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացի Աշոտ Մանուկյանի և քաղաքացի Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողների ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանը և Ա. Ղազարյանը 18.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան են ներկայացրել նշված գործով 26.03.2013թ. նշանակված դատաքննության օրը մեկ այլ օր փոխադրելու և գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով կազմակերպելու վերաբերյալ միջնորդություն։
Քննության առնելով դիմող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը և ելնելով գործով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել նշված գործով դիմող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը դատաքննության օրը մեկ այլ օր փոխադրելու մասով, իսկ գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով կազմակերպելու մասով մերժել։
2. Գործի դատաքննությունը հետաձգել և սկսել 2013 թվականի ապրիլի 30-ին, ժամը 10.00-ին։ Այդ կապակցությամբ վերանայել ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-78 աշխատակարգային որոշումը և ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՆԴԱՄ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
26 մարտի 2013 թվականի
ՍԴԱՈ-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
