Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 375 — Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 375AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 375 — Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 375. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում 1. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։ 2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսում է նիստը նախագահող դատավորը սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով սահմանված գործողությունների կատար

Ամբողջ Տեքստ

Հոդված 375. Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում 1. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։

2. Բողոքի քննությունը դատական նիստում սկսում է նիստը նախագահող դատավորը սույն օրենսգրքի 143-րդ, 146-րդ և 148-րդ հոդվածներով սահմանված գործողությունների կատարումով, որից հետո նախագահող դատավորը հանդես է գալիս զեկուցումով։ Զեկուցողը շարադրում է վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքը և դրա համառոտ հիմնավորումը, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի և հիմնավորման վերաբերյալ: Եթե վերաքննիչ դատարանին ներկայացվել են նոր ապացույցներ, ապա զեկույցի մեջ պետք է նշվի այդ մասին:

3. Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց, որից հետո բողոքի քննությունը համարվում է ավարտված, և հայտարարվում է դատական ակտը հրապարակելու օրը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել