ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 171 — Առողջությանը թեթև վնաս պատճառելը 1.
Ամփոփում
Հոդված 171. Առողջությանը թեթև վնաս պատճառելը 1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է՝ 1) առողջության կարճատև քայքայում կամ 2) ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 171. Առողջությանը թեթև վնաս պատճառելը 1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է՝ 1) առողջության կարճատև քայքայում կամ 2) ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, 2) հղի կնոջ նկատմամբ, 3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 4) անչափահասի նկատմամբ, 5) մի խումբ անձանց կողմից, 6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ 7) խուլիգանական դրդումներով, 8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ պատժվում է հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, անհրաժեշտ պաշտպանության կամ հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը հանցագործություն չի համարվում։ (171-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն, լրաց.
16.01.24 ՀՕ-31-Ն, 12.04.24 ՀՕ-170-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
