Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370 — Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370 — Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 370. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործն ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 370. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը 1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործն ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

2. Որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում գործն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում։

3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց, բացի սույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումների դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու որոշումներից, որոնց դեմ բողոք ներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է միայն բողոք բերող անձին։

4. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել