ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 474 — Հանցանք կատարած անձին աջակցելը 1.
Ամփոփում
Հոդված 474. Հանցանք կատարած անձին աջակցելը 1. Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույն
Ամբողջ Տեքստ
Հոդված 474. Հանցանք կատարած անձին աջակցելը 1. Հանցագործության կամ հանցանք կատարած անձի բացահայտմանը, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելուն, պատժի կամ դրա չկրած մասի, անվտանգության կամ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի իրականացմանը խոչընդոտելու նպատակով՝ հանցագործությունը կամ հանցանք կատարած անձին առանց նախնական խոստման պարտակելը կամ հանցանք կատարած անձին այլ կերպ աջակցելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով կամ 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով՝ պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Հանցանք կատարած անձի մերձավոր ազգականը կամ տվյալ հանցագործության նրա հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված հանցագործության համար:
4. Անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե աջակցել է այնպիսի անձի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով, կամ կայացվել է արդարացման դատավճիռ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
