Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԴԻԿ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԴԻԿ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-36 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 3 | ՌՈՒԴԻԿ ԽՈՋՈՅԱՆԻ ԵՎ ԱՐՏՅՈՄ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 փետրվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Ռուդիկ Խոջոյանի և Արտյոմ Խոջոյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուդիկ Խոջոյանը և Արտյոմ Խոջոյանը 2020 թվականի հունվարի 20-ին դիմել են Սահմանադրական դատարան` խնդրելով. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 9-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողները բարձրացնում են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար սահմանված հայցային վաղեմության ժամկետի իրավաչափության հարց, քանի որ այն հանգեցնում է իրավական անորոշության միաժամանակ խախտելով դիմողի իրավունքները: Ըստ դիմողների օրենսդրի կողմից սահմանված անձին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված 1 տարվա դատավարական ժամկետը ողջամիտ և արդարացված չէ: Բացի դրանից, օրենսդիրը ոչ միայն նախատեսել է ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու ժամկետ, այլ նաև այն «ստորադասել» է նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետին (հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է): Դիմողները պնդում են, որ ոչ նյութական վնասը, որը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի, հոգեկան տառապանք է, որը չի կարող կարգավորվել իմպերատիվ նորմերով և խիստ հստակ դատավարական ժամկետներով, քանի որ հոգեկան տառապանքը, դրա կրման ժամանակահատվածը, դա հաղթահարելու ժամկետները խիստ անհատական են: Տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են արձագանքել իրենց պատճառված հոգեկան տառապանքին, հետևաբար նաև «վերականգնման» և սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների կազմակերպման ժամկետները ևս կարող են տարբերվել»: Դիմողների համոզմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածն այնքանով, որքանով սահմանում է անձին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար մեկ տարի ժամկետ, հակասում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և պահպանել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածով և 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Ռուդիկ Խոջոյանի և Արտյոմ Խոջոյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

6 փետրվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել