ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127 — Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 127. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված՝ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը: 2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կիրառման դեպքում իրավաբանական անձը պարտավոր է եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ դադարեցնել համ
Ամբողջ Տեքստ
Հոդված 127. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումը 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված՝ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կիրառման դեպքում իրավաբանական անձը պարտավոր է եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ դադարեցնել համապատասխան գործունեության իրականացումը և ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում հիմնադիր փաստաթղթերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներառել փոփոխություններ՝ ուղղված եզրափակիչ դատական ակտով արգելված իրավունքի իրականացման մասով այդ իրավաբանական անձի գործունեության սահմանափակմանը:
3. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան այն հարկադիր լուծարմամբ փոխարինելու վերաբերյալ:
4. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի
մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
