«ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ՝ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 52 | «ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ՝ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Հայկ Մամիջանյանը (այսուհետ` նաև դիմող) (ներկայացուցիչներ` Ս. Պողոսյան, Ա․ Նավասարդյան) 2023 թվականի մարտի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է. «1) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
2) Նախորդ կետում նշված խնդրանքը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը գտնում է, որ 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին։ Մեջբերելով Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ դիմողը գտնում է, որ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառումն ինքնին հանգեցնում է վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, իսկ խափանման միջոցի կիրառումից անմիջապես հետո դրանից բխող վարույթն իրականացնող մարմինների պարտադիր կատարման ենթակա գործողությունների արդյունքում գործնականում սահմանափակվում է նաև այդ իրավունքի իրականացման փաստացի հնարավորությունը։ Դիմողի կարծիքով` անձը, որի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին, որը, իր կարծիքով, ապօրինի է, և ոչ իրավաչափորեն սահմանափակվում է իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, իրավունք ունի դիմելու դատարան խնդրելով պարզել այդ խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը, իսկ դատարանի պարտականությունն է քննել համապատասխան բողոքը և այն հիմնավոր համարելու դեպքում որոշում կայացնել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Դիմողը եզրահանգում է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ և, ըստ այդմ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով օժտված լինելը, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա է դիտարկվում միայն այն պարագայում, երբ մեղադրյալն ունի իրական շահագրգռվածություն լքելու իր մշտական բնակության վայրը երկիրը կամ իրականում ձգտում է հեռանալ, սակայն վարույթն իրականացնող մարմնից չի ստանում թույլտվություն, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին, 81-րդ հոդվածի 1-ին մասին»։ 3․ Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող), մասնավորապես, նշում է. «(…) միայն նախաքննության մարմինն է լիազորված ինքնուրույն որոշելու քննության ընթացքն ու ուղղությունը, բացահայտելու քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձին, պարզելու հանցանքի կատարման մեջ նրա մեղավորությունը և ապահովելու վերջինիս պատշաճ վարքագիծը, անհրաժեշտության դեպքում նաև նրա նկատմամբ կիրառելու դատավարական հարկադրանքի միջոց։ Մինչդեռ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողություն իրականացնելիս նման խնդիրներ չի հետապնդում։ (…) այն դեպքում, երբ դատարանը դատական վերահսկողության առարկա դարձնի կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց /տվյալ դեպքում ստորագրություն չհեռանալու մասին/ կիրառելու մասին որոշումը, ապա այն դուրս կգա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի շրջանակից և փաստացի կմիջամտի մինչդատական վարույթում նախաքննական մարմնի լիազորությունների կատարմանը։ (...)
Նշվածը քննարկելով նաև այն սկզբունքներից ելնելով, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը բացարձակ չէ և հետևաբար այն կարող է ենթարկվել նաև իրավաչափ սահմանափակումների, որոնք ուղղված են ի շահ պետության անվտանգությանը, հասարակական կարգի պահպանմանը և հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը (...) գալիս ենք այն հետևության, որ բացակայում է վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, հակասահմանադրական ճանաչելու օբյեկտիվ հիմքերը և հիմնավորումները»։
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին` բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված (ՀՕ-306-Ն) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի. Օրենսգրքի 54-54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել) 290-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: Թիվ ԵԴ/0753/11/21 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ նշյալ դատական գործի շրջանակներում Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հարց դիմողի կողմից չի բարձրացվել, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանի գնահատմամբ Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Այդ առնչությամբ, դատական ակտում Օրենսգրքի հիշյալ դրույթի սոսկ վկայակոչումը չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», քանզի այն դիմողի համար որևէ հետևանք չի առաջացրել: 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «... իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «... և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»: Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «Օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ»: Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողն իրավասու չէ Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության ստուգման հարցով դիմելու Սահմանադրական դատարան, քանզի Օրենսգրքի նշված դրույթը վերջինիս նկատմամբ չի կիրառվել. ուստի սույն գործի վարույթն Օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայկ Մամիջանյանի դիմումի հիման վրա 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի այնքանով, որքանով չեն նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության անմիջական առարկա լինելը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
30 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
