Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21326 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-213)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 213 | «ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 75-

ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ

2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202- րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գևորգ Կոստանյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

1. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը:

2. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի կիրառմամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 63-րդ հոդվածի 1-ին կետի, 66-րդ և 79-րդ հոդվածի դրույթներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:

3. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:

4. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:

5. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը:

6. Թիվ 62202608 քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ու դատարանների կողմից Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 66-րդ, 68-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը»:

2. Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում համապատասխանաբար օգտագործված են էական վնաս» և ծանր հետևանքներ» գնահատողական եզրույթները, որոնք ոչ տվյալ հոդվածում, ոչ էլ ՀՀ քրեական օրենսգրքի այլ դրույթներում բացահայտված կամ պարզաբանված չեն: Բացառություն է կազմում միայն էական վնասի» մեկ բաղադրատարրը գույքային վնասը, որի դեպքում այդպիսին է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը: Դիմողի պնդմամբ քրեական օրենքին ներկայացվող որակական պահանջները, ներառյալ որոշակիությունը և կանխատեսելիությունը, պետք է ավելի խիստ լինեն, քան մյուս օրենքներին ներկայացվող պահանջները, քանի որ միայն այդ օրենքը կարող է սահմանել հանցակազմը և պատիժ նախատեսել դրա կատարման համար: Ըստ դիմողի միայն որոշակի և կանխատեսելի քրեական օրենքի հիման վրա հետապնդվելու, դատապարտվելու և պատժվելու երաշխիքն իրավունքի գերակայության սկզբունքի էական տարրերից է և կարևոր տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում: Այս սկզբունքը բովանդակում է իրավական պետությունում քրեական արդարադատության հիմնարար նախադրյալներից, ինչպես նաև ազատության պաշտպանության հիմնական կանոններից մեկը: Միայն այն դեպքում անձը կարող է ճանաչել իր ազատությունը և օգտվել դրանից, եթե գիտի, թե ինչն է քրեորեն պատժելի: Դիմողի պնդմամբ դրանով երաշխավորվում է նաև իրավական պետության հիմնարար ենթասկզբունքներից մեկը իրավական անվտանգությունը: Հետևաբար այն պետք է մեկնաբանվի և կիրառվի այն հաշվով, որ արդյունավետ պաշտպանություն ապահովի կամայական քրեական հետապնդումից, դատապարտումից և պատժից:

Դիմողը, նկատի ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող 308-րդ հոդվածի իրավադրույթներում օգտագործվող էական վնաս» և ծանր հետևանքներ» եզրույթների չափազանց ընդհանրական և անհստակ բնույթը, իրավակիրառ պրակտիկայում դրանց բովանդակության ոչ բավարար բացահայտումը կամ պարզաբանումը, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան, գտնում է, որ քննարկվող հանցակազմերի պարտադիր հատկանիշ հանդիսացող և անորոշության նման աստիճան ունեցող դրույթները կարող են գործնականում միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբերակված վերաբերմունք դրսևորելու վտանգ ստեղծել, ինչն իր հերթին կհանգեցնի այդ եզրույթների կամայական մեկնաբանության:

Ըստ դիմողի եթե վերոհիշյալ դեպքերում հատուկ սուբյեկտի կարգավիճակը սահմանվում է ՀՀ այլ օրենքներով, օրինակ ՀՀ հարկային օրենսգրքով, ապա պաշտոնեական հանցագործությունների դեպքում հատուկ սուբյեկտի կարգավիճակը սահմանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասով: Ընդ որում անձը Հանրային ծառայության մասին» օրենքով կարող է հանդիսանալ պաշտոնատար անձ, սակայն դա ինքնին չի ենթադրում, որ վերջինս կարող է հանդիսանալ պաշտոնատար անձ ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխի իմաստով: Որպեսզի անձը հանդիսանա պաշտոնեական հանցագործությունների սուբյեկտ, վերջինս պետք է օժտված լինի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դիմողի կարծիքով ակնհայտ է, որ եթե անձին քրեական պատասխանատվության են ենթարկում պաշտոնեական հանցագործության համար, սակայն օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով նա չի հանդիսանում տվյալ հանցագործության սուբյեկտ, հետևաբար` վերջինս ընդհանրապես ենթակա չէ քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Դիմողը գտնում է, որ վաղեմության ժամկետն ընդհատվելու դեպքում նախորդ հանցանքի համար ընթացող ժամկետը չեղյալ է համարվում, և հաշվարկը վերսկսվում է նոր հանցագործության ավարտման պահից, ինչը նշանակում է նոր հանցանքի կատարմամբ նախկին հանցագործության համար նախատեսված վաղեմության ժամկետը չի վերանում, իսկ ինչպես նոր հանցանքի, այնպես էլ նախկին հանցանքի համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետները սկսվում են հաշվարկվել նոր հանցանքի ավարտման պահից յուրաքանչյուր հանցագործության համար` ինքնուրույն:

Ըստ դիմողի սույն գործի փաստական տվյալների համաձայն` իրեն մեղսագրվում են 2008-2009 թթ. և 2012-2017 թթ. ենթադրաբար կատարված հանցագործությունները, սակայն տվյալ հանցագործությունների կատարումը հաստատող նրա նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բացակայում է: Դիմողի պնդմամբ հետևաբար ակնհայտ է, որ տվյալ պայմաններում վաղեմության ժամկետի ընդհատման հիմքերը բացակայում են, և դիմումատուի նկատմամբ ձևավորված դատական պրակտիկայով սահմանված կարգավորումը չի կիրառվել, այն է վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք, ինչը հաստատվում է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիմողը գտնում է, որ որոշակիության սկզբունքին չբավարարող եզրույթների վրա հիմնված մեղադրանքը ևս չի կարող օրինական լինել, հետևաբար Սահմանադրության 27- րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով անձի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած չպետք է համարվի: Իր հերթին դա նշանակում է, որ այդպիսի մեղադրանքը չի կարող դառնալ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման նախապայման, քանզի նման պարագայում անձի համար երաշխավորված չի լինի կամայական քրեական հետապնդումից արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունը: Դիմողի պնդմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի ապացույցների բավարար համակցություն» եզրույթը, որի իրավական բովանդակությունը ոչ տվյալ հոդվածում, ոչ էլ օրենսգրքի այլ դրույթներում բացահայտված կամ պարզաբանված չէ, այդուհանդերձ, այդ հասկացությունն անհրաժեշտ է գնահատել կամ մեկնաբանել կոնկրետ ենթադրյալ հանցանքի հանգամանքները հաշվի առնելով առանց որևէ օրենսդրական չափանիշի կամ ուղղորդող իրավական գործոնի: ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիմողը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դրությամբ 2021 թվականի մարտի 26-ին, սույն գործով քննիչի և դատախազի համար առաջացել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացնող քրեական հետապնդումը դադարեցնելու պարտավորություն: Ընդ որում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի անվերապահ» պայմաններն իրենցից ենթադրում են, որ քննիչը և դատախազը քրեական գործի նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը բացառող հանգամանք հայտնաբերելու պահին պարտավոր են իրականացվող հետապնդումն անհապաղ դադարեցնել, այլ ոչ թե անձի մեղադրանքը փոփոխել»: Ըստ դիմողի իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ու նշված մեղադրանքով անձի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի կարգավորումները, կայացվել է կալանավորման մասին որոշում այն պարագայում, երբ դրա կիրառումը հանգեցրել է Սահմանադրությամբ երաշխավորված 27-րդ, 66-րդ, 79-րդ հոդվածների, 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների:

Դիմողի կարծիքով սույն գործով Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի դրույթներն ու նրա նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումն այն դեպքում, երբ ակնհայտ է, որ վերջինս չի հանդիսացել նրան մեղսագրված հանցագործությունների հանցակազմի հատուկ սուբյեկտ, այսինքն քննարկվող դեպքում ակնհայտորեն բացակայում է հանցագործության հանցակազմը, ավելին անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը (փաստորեն, այս առումով առկա են անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու երկու բացառող հանգամանք), մինչդեռ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ կալանքի որպես խափանման միջոցի, կիրառումն անհնար է առանց քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայությունը պարզելու:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի

ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն դիմումով վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ անհատական դիմում Գևորգ Կոստանյանի կողմից ներկայացվել է նաև 2020 թվականի հոկտեմբերի 22-ին: Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-232 աշխատակարգային որոշմամբ վերոնշյալ դիմումով գործի քննությունը սույն դրույթի մասով, մերժվել է այն հիմնավորմամբ, որ առկա է Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումն այն դեպքում, երբ ակնհայտ է, որ վերջինս չի հանդիսացել նրան մեղսագրված հանցագործությունների հանցակազմի հատուկ սուբյեկտ, այսինքն քննարկվող դեպքում ակնհայտորեն բացակայում է հանցագործության հանցակազմը, ավելին անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, այն է Սահմանադրական դատարանի 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշումը: Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, քանի որ այն վերաբերում է կալանավորման ընդհանուր նախադրյալներին և չէր կարող պարունակել հատուկ կարգավորումներ անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերաբերյալ, ուստի դրանում չէր կարող նաև առկա լինել օրենսդրական բաց:

Ինչ վերաբերում է վիճարկվող այս դրույթի Սահմանադրության 66-րդ հոդվածին ենթադրյալ հակասությանը, ապա, նախ` այն չի կարող միայն դիմողի կամ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ անձանց մասով ինքնին հակասել անմեղության կանխավարկածին: Բացի դրանից, հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ընդհանուր բնույթը և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը` դատական պրակտիկան չէր կարող ապահովել այդ դրույթի կիրառումը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ինչն անհնար էր բացահայտել հստակ ամրագրված և տարբերակված պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության պայմաններում:

Իսկ դատարանների կողմից սոսկ սովորական օրենքի մեկնաբանության շրջանակներում վիճարկվող դրույթի ենթադրյալ սխալ կիրառման գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից»:

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի ուժով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:

3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն դիմումով վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ նույնաբովանդակ դիմում Գևորգ Կոստանյանի կողմից ներկայացվել է նաև 2020 թվականի հոկտեմբերի 22-ին: Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի ՍԴԱՈ-79 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կարճվել է հետևյալ հիմնավորմամբ. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում Դիմողը, վիճարկելով խնդրո առարկա նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումով մի դեպքում (օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մաս, 75- րդ հոդվածի 3-րդ մաս) առաջադրում է տվյալ նորմերի կիրառման իրավաչափության հարցեր, մեկ այլ դեպքում (օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մաս, 259-րդ հոդվածի 2-րդ մաս, 394-րդ հոդվածի 2-րդ մաս) հոդվածների մասով դիմումի ակնհայտ անհիմն լինելը, իսկ վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով կիրառված չլինելը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ Սահմանադրական դատարանի 16.04.2021թ. ՍԴԱՈ-79 աշխատակարգային որոշմամբ սահմանվել է նաև հետևյալը. Այդ առումով Սահմանադրական դատարանի բազմիցս արտահայտած դիրքորոշումները վերահաստատվել են նաև 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը «...արձանագրում է, որ օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ:

(...)

Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում...»: Վերոշարադրյալը ցույց է տալիս, որ սույն դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջի ուժով անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:

3.3. ա) Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Այս պահանջների անտեսումը հանգեցնում է անհատական դիմումի ակնհայտ անհիմն լինելուն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ մասի առնչությամբ վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ դիմողը չի ներկայացրել Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ պատշաճ հիմնավորումներ, այլ ամբողջությամբ անդրադարձել է մեկ այլ գործի մասնավորապես Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշման հիմքում ընկած գործի հետ համեմատությանը:

Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ մասի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել:

Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշման մեջ արձանագրել է, որ «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

Օրենքի կիրառում հասկացությունը բացահայտվել է նաև ՍԴՈ-1476 որոշման մեջ, որտեղ արտահայտվել է իրավական դիրքորոշում, ըստ որի օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթի ձևական չվկայակոչումը ընդգծումը մերն է վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն անհատական դիմումին առնչվող դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք որևէ ձևով վկայակոչում չեն պարունակում վիճարկվող նորմի վերաբերյալ, առկա չէ նաև բովանդակային կիրառում առանց ուղղակի վկայակոչման:

Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով և 69- րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 75- րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 2- րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-213

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-213
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել