ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 410 — Վնասներ և տուժանք 1.
Ամփոփում
Հոդված 410. Վնասներ և տուժանք 1. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով: Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ` 1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները. 2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը. 3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա'մ տուժանքը, կա'մ վնասները: 2. Այն դեպքերում
Ամբողջ Տեքստ
Հոդված 410. Վնասներ և տուժանք 1. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով: Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ` 1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները. 2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը. 3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա'մ տուժանքը, կա'մ վնասները:
2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն (հոդված 416), տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
