ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 27 հուլիսի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
27 հուլիսի 2006 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ. Պողոսյան
Անդամներ`
Կ. Բալայան
Հ. Նազարյան
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Հովհաննես Մարտիրոսի Ռուշանյանի 2006 թ. հուլիսի 3-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի (գործ 6-2) հիման վրա գործը քննության ընդունելու հարցը
ՊԱՐԶԵՑ
1. Քաղ. Հ. Մ. Ռուշանյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի չորրորդ պարբերության <p> կետի համապատասխանությունը
Սահմանադրությանը։
33
2. Ներկայացված դիմումը չի բավարարում ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի պահանջներին, քանի որ առկա չէ դատարանի վերջնական ակտը, դիմողը չի սպառել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության բոլոր միջոցները (ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 222 հոդվածի 1-ին կետին համապատասխան չի բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան ՀՀ վերաքննիչ դատարանի 06-564 վճիռը), եւ չի ներկայացվել դիմողի գնահատմամբ իր նկատմամբ կիրառված օրենքի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումները։
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետով եւ 69 հոդվածի 6-8րդ մասերով, Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
1. Հ.Մ. Ռուշանյանի դիմումի քննության ընդունումը՝ մերժել:
2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերի համաձայն դատական կազմի որոշումն ընդունվել է Սահմանադրական դատարանի անունից։
[անընթեռնելի]-6-2
27 հուլիսի 2006 թ.
Նախագահող`
Անդամներ`
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
