ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ ՊԱՐՈՆ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ՝ 2018Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունվարի 2018թ. ՍԴԱՈ - 6 | ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ ՊԱՐՈՆ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ՝ 2018Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ ՊԱՐՈՆ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ 2018Թ.ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 117- րդ հոդվածի 13-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 3-րդ հոդվածի պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ 2017թ. հոկտեմբերի 15-ին լրացել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ պարոն Կիմ Բալայանի պաշտոնավարման տարիքը: Սակայն պարոն Կիմ Բալայանը պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցել է գործի դատաքննությանը և տվյալ գործով զեկուցող է եղել մինչև 2018թ. հունվարի 30-ը:
ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Արձանագրել, որ 2018թ. փետրվարի 1-ից դադարում են ՀՀ սահմանադրական դատարանի անդամ պարոն Կիմ Բալայանի լիազորությունները և նրա տեղը համարվում է թափուր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
30 հունվարի 2018 թվականի
ՍԴԱՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունվարի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
