ԴԱՎԻԹ, ՆՈՐԱՅՐ, ԿԱՐԻՆԵ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 19 մարտի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԴԱՎԻԹ, ՆՈՐԱՅՐ, ԿԱՐԻՆԵ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
19 ú[անընթեռնելի]h 2007 р.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը Նախագահությամբ՝ Ռ. Պապայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Հ.Դանիելյանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Դավիթ, Նորայր, Կարինե եւ Արթուր Հովհաննիսյանների դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացիներ Դավիթ, Նորայր, Կարինե եւ Արթուր Հովհաննիսյանները դիմել են Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1 կետի 4.1 ենթակետի «նշվեն հիմնավորումները» արտահայտության եւ 231.1 հոդվածի 1 կետի սահմանադրականությունը։ Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:
Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ կետով, Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Դավիթ, Նորայր, Կարինե եւ Արթուր Հովհաննիսյանների դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1 կետի 4.1 ենթակետի «նշվեն հիմնավորումները» արտահայտության եւ 231.1 հոդվածի 1 կետի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ԴԱՏԱՐԱՆԻ
ՔԱՐՏՈՒՂԱ
5 ՐՈՒԹՅՈՒՆ
22 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
S
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
