ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 150 — Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 150. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը 1. Արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջև: Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ: 2. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարում
Ամբողջ Տեքստ
Հոդված 150. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը 1. Արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջև: Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ:
2. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումից պարտավորության հիմքի բացակայության կամ դրա անվավերության վկայակոչմամբ հրաժարվել չի թույլատրվում:
3. Արժեթուղթը տիրապետողը, հայտնաբերելով արժեթղթի խարդախում կամ կեղծում, իրավունք ունի արժեթուղթն իրեն հանձնած անձին պահանջ ներկայացնել` արժեթղթով հավաստված պարտավորության պատշաճ կատարման և վնասների հատուցման մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
