Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95 — Գործի վարույթը վերսկսելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 95 — Գործի վարույթը վերսկսելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 95. Գործի վարույթը վերսկսելը 1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո: 1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք: 2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե` 1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վեր

Ամբողջ Տեքստ

Հոդված 95. Գործի վարույթը վերսկսելը 1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո: 1.1. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու հիմք:

2. Սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե` 1) Սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը, և դիմողը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել Սահմանադրական դատարանին, կամ բողոքարկելուց հետո Սահմանադրական դատարանը դատարանի դիմումը վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.

2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն. 4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը՝ կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

3. Դատարանը գործի վարույթը վերսկսելու մասին կայացնում է որոշում` այն եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին: 3.1. Գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացնելու օրվանից շարունակվում է գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը:

4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը վերսկսվում է:

5. Գործի վարույթը կասեցնելու մասին վարչական դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կամ վարչական դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է համապատասխան վերադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: (95-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-57-Ն, լրաց.

02.05.24 ՀՕ-220-Ն, 25.03.26 ՀՕ-109-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել