ԳԱԼՈՒՍՏ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 փետրվարի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 5 | ԳԱԼՈՒՍՏ ՇԻՐԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 փետրվարի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Գալուստ Շիրինյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գալուստ Շիրինյանը 02.02.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 32-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Դիմողի կարծիքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածն անհնար է դարձնում անձի իրավունքների պաշտպանությունն այն դեպքերում, երբ գործատուն խախտել է աշխատանքի ընդունման սահմանված կարգը (չի կնքել աշխատանքային պայմանագիր, չի ընդունել անհատական իրավական ակտ) կամ աշխատողի մոտ որևէ պատճառով չի պահպանվել աշխատանքային պայմանագրի իր օրինակը։ Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածն այնքանով, որքանով խոչընդոտում է փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3- րդ և 32-րդ հոդվածներին։
Խնդրո առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.
• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Գալուստ Շիրինյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
14 փետրվարի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
