Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0014/01/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0014/01/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0014/01/2416 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունք · Հոդված 21. Կողմերի հավասարությունը և մրցակցությունը · Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է [անընթեռնելի] [անընթեռնելի] և մյուսների վերաբերյալ թիվ [անընթեռնելի] (ՀԿԴ/0014/01/24) քրեական վարույթը: Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի, ապրիլի 29-ի և օգոստոսի 2-ի որոշումներով մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ յուրաքանչյուր անգամ 3 (երեք) ամիս ժամկետով։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ մ

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0014/01/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Դադոյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր` Ա.Մարտիրոսյան

2026 թվականի մարտի 16-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով [անընթեռնելի]

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է [անընթեռնելի] [անընթեռնելի] և մյուսների վերաբերյալ թիվ [անընթեռնելի] (ՀԿԴ/0014/01/24) քրեական վարույթը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 12-ի, ապրիլի 29-ի և օգոստոսի 2-ի որոշումներով մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ յուրաքանչյուր անգամ 3 (երեք) ամիս ժամկետով։

Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամիս ժամկետով։ Նույն որոշմամբ սահմանափակվել է մեղադրյալի՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով։

2. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ

վերանայման բողոք են ներկայացրել մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը:

2.

1. 2025 թվականի հունվարի 8-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի հատուկ վերանայման բողոքի քննարկման շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին։

2.

3. 2025 թվականի փետրվարի 5-ի ՀՀ Սահմանադրական դատարանի

աշխատակարգային որոշմամբ Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժվել է։

3

3. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2025 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը թողել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանը և Ե.Վարոսյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող

փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

5. Բողոքի հեղինակները գտել են, որ ստորադաս դատարանների

որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից։

5.

1. Բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով սահմանափակել է պաշտպանության կողմի՝ սեփական փաստարկները ներկայացնելու իրավունքը։ Մասնավորապես Վերաքննիչ դատարանը, 2025 թվականի փետրվարի 11-ին ստանալով ՀՀ Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 5-ին կայացված որոշումը, դատական նիստ է նշանակել փետրվարի 18-ին։ Պաշտպանության կողմը ծանուցագիրը փոստային առաքմամբ ստացել է նշանակված նիստի օրը՝ փետրվարի 18-ին, այդ կապակցությամբ կապվել է դատարանի աշխատակազմի հետ և պարզել, որ դատարանն ավարտել է բողոքի քննությունը։

4

Նման պայմաններում բողոքաբերները գտել են, որ Վերաքննիչ դատարանը, կողմին դատական նիստի մասին ծանուցելով, ոչ իրավաչափորեն ավարտել է բողոքի քննությունն այն պայմաններում, երբ չի ունեցել ծանուցագրերը ստացված լինելու մասին հավաստում:

5.

2. Բացի այդ, բողոքաբերները փաստել են, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի

հարցին

անդրադառնալիս, դուրս է եկել վարույթի՝ այդ փուլում քննարկման ենթակա թույլատրելի հարցերի շրջանակից, ոչ միայն քննության առարկա է դարձրել մեղադրյալի՝ իրեն մեղսագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի հարցը, այլև անհիմն կերպով հանգել է հետևության, թե քրեական գործի նյութերով, ընդհանուր առմամբ մատնանշվում է նրա առերևույթ առնչությունը նկարագրված ենթադրյալ հանցագործությանը:

5.

3. Բողոքի հեղինակների կարծիքով՝ [անընթեռնելի] կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից։ 5.

4. Բողոքաբերները նշել են նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կալանքի ժամկետը պետք է հաշվվի տվյալ որոշումը կայացնելու օրվանից, այլ ոչ թե նախորդ որոշմամբ սահմանված ժամկետի վերջին օրվանից, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը սահմանել է, որ [անընթեռնելի] կալանքը երկարաձգվում է երեք ամիս ժամկետով՝ առանց սահմանելու այդ ժամկետի սկիզբը կամ ավարտը։

6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 18-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Ե.Վարոսյանի և Լ.Սահակյանի հատուկ

5

վերանայման բողոքն ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթը փոխակերպվել է բանավոր ընթացակարգով վարույթի և հատուկ վերանայման բողոքի քննությունը նշանակվել է 2025 թվականի հունվարի 7-ին։

8.

1. 2025 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած դատական նիստին ներկայացել են դատախազ Մ.Անտոնյանը, պաշտպան Ռ.Մելիքյանը և մեղադրյալ [անընթեռնելի]: Պաշտպան Ռ.Մելիքյանը պնդել է ներկայացված հատուկ վերանայման բողոքը:

8.2 Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հունվարի 7-ին նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել է հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ին՝ պարտադիր չհամարելով կողմերի մասնակցությանը դատական նիստին։

9. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, որին մասնակցել է պաշտպան Ռ.Մելիքյանը, որոշում է կայացրել դատական նիստը հետաձգելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ հարցը պարզելու նպատակով։

10. ՀՀ Սահմանադրական դատարանը 2025 թվականի փետրվարի 5-ին թիվ ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշմամբ մերժել է Վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա գործի քննությունը*։

11. Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից 2025 թվականի

փետրվարի 13-ի թվագրմամբ ծանուցագրերով ուղարկվել վարույթին մասնակցող

1 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 8-12։

2 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 22-24։

3 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 41-58։

4 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 71-82։

6

անձանց տեղեկացվել է, որ բանավոր ընթացակարգով դատական նիստ է նշանակվել 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին։

11․1․ Փոստային առաքանիների հետհավաստման ծանուցագրերի համաձայն՝ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանը, Ե.Վարոսյանը և Ռ.Մելիքյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցումները ստացել են 2025 թվականի փետրվարի 18-ին:

11.

2. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակից ստացված գրությամբ նշվել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության և անձնակազմի թափուր հաստիքների պատճառով չեն կարող 2025 թվականի փետրվարի 18-ին նշանակված դատական նիստին ներկայացնել մեղադրյալ [անընթեռնելի]7:

12. 2025 թվականի փետրվարի 18-ին նշանակված դատական նիստին կողմերից ոչ ոք չի ներկայացել։ Նույն օրը Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման վարույթն ավարտել է և որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը անփոփոխ թողնելու մասին։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ապահովել է արդյո՞ք մեղադրյալ [անընթեռնելի] արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցումը մեղադրյալի պաշտպանները ստացել են դատական նիստի օրը, իսկ մեղադրյալը դատարան չի ներկայացվել։

5 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 83-87։

6 Տե՛ս հատոր 3-րդ, թերթեր 86ա, 88։

7 Տե՛ս հատոր 3-րդ, թերթ 89։

8 Տե՛ս հատոր 3-րդ, 2025 թվականի փետրվարի 18-ի դատական նիստի արձանագրություն, թերթեր 91-93:

7

14. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»:

15. «Մարդու իրավունքների

u

հիմնարար ազատությունների

պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և

հրապարակային դատաքննության իրավունք (…)»։

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա։ Կողմերի հավասարությունից և մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման, համագործակցության և արագացված վարույթներում, ինչպես նաև վճռաբեկ վարույթում և բացառիկ վերանայման վարույթներում:

(...)

4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է վարութային

գործողության և դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք դրանց մասնակցելու իրավունք կամ պարտականություն ունեն։

8

2. Վարույթի ընթացքում անձի ծանուցումը կատարվում է`

1) թղթային կամ էլեկտրոնային ծանուցագրով.

2) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող վարութային

գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով.

3) ծանուցվողի համաձայնությամբ՝ ցանկացած այլ եղանակով։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ «1.Ծանուցումը պատշաճ է, եթե՝

1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.

2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.

3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.

4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.

5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում.

6) ծանուցվողը վարութային գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը.

7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.

8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր և հստակ առաջարկված եղանակով:

2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է վարութային գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած

9

անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ»։

Նույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին»։

17. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Gusak v. Russia գործով արձանագրել է, որ արդարադատության իրականացման շահերից ելնելով՝ դատավարության կողմը դատական նիստի մասին պետք է ծանուցվի այնպես, որ ոչ միայն ունենա նիստի անցկացման ժամի և վայրի վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն, այլև իր գործը նախապատրաստելու և դատական նիստին մասնակցելու բավարար ժամանակ։ Ծանուցագրի պաշտոնական ուղարկումն առանց որևէ համոզմունքի, որ այն անձին կհանձնվի ժամանակին, չի կարող համարվել պատշաճ ծանուցում:

18. Վճռաբեկ դատարանն Ամալյա Ղարիբյանի վերաբերյալ որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ «(…) [Դ]ատական քննությանը մասնակցելը կողմերի՝ քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Գործի քննությանը մասնակցելու կողմերի իրավունքը, ի թիվս այլոց, դատարանն ապահովում է գործի քննության տեղի և ժամանակի մասին նրանց ծանուցելու միջոցով, ուստի կարևոր իրավական նշանակություն ունի այն, որ այդ ծանուցումը կրի պատշաճ բնույթ:

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի դատարանը կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gusak v. Russia գործով 2011 թվական հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 28956/05։

10

մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի

կողմից կայացրած որոշման օրինականությունն

NL

հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով դատարանները, ի թիվս այլ գործողությունների, պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին ծանուցելու և վերջիններիս՝ դատական քննությանը մասնակցելու իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար (…)»° :

19. Վերոգրյալ նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը հանգեցնում է նրան, որ վարույթի մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանը պետք է կատարի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ ծանուցումը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն տա վարույթի մասնակիցներին նախապես իրազեկելու դատական նիստի օրվա և ժամի մասին։ Մասնավորապես, ծանուցման՝ որպես անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքի ապահովման միջոցի, պատշաճության հարցը քննարկելիս, անհրաժեշտ է գնահատել, թե անձի ծանուցումն արդյոք կատարվել է այնպես, որ վերջինս հնարավորություն ունենա պատշաճորեն իրացնել իր արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքը։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը հավասարապես վերաբերելի է նաև հատուկ վերանայման վարույթներին։

20. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ամալյա Ղարիբյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11 որոշումը։

11

Վերաքննիչ դատարանի աշխատակազմի կողմից՝ 2025 թվականի

փետրվարի 13-ի թվագրությամբ ծանուցագրերով վարույթին մասնակցող անձանց տեղեկացվել է, որ բանավոր ընթացակարգով դատական նիստ է նշանակվել 2025 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին"։

Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանը, Ե.Վարոսյանը և Ռ.Մելիքյանը դատական նիստի վերաբերյալ ծանուցումները ստացել են 2025 թվականի փետրվարի 18-ին 12։

Մեղադրյալ [անընթեռնելի] ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի կողմից չի ներկայացվել 2025 թվականի փետրվարի 18-ին նշանակված դատական նիստին3: 2025 թվականի փետրվարի 18-ին Վերաքննիչ դատարանը հատուկ

վերանայման վարույթն ավարտել և որոշումը հրապարակել է առանց կողմերի ներկայության¹4:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեև 2025 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ հաջորդող դատական նիստերին կողմերի ներկայությունը պարտադիր չէ, այնուամենայնիվ ստանալով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշումը, հերթական դատական նիստ է նշանակել, որի մասին ծանուցագրեր է ուղարկել մեղադրյալին և նրա պաշտպաններին, սակայն չունենալով պաշտպանների կողմից այդ ծանուցագրերը ստացած լինելը հավաստող ապացույցներ, հետամուտ չի եղել պարզելու պաշտպանների՝ դատական նիստին չներկայանալու պատճառները և չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալի և նրա պաշտպանների մասնակցությունը դատական նիստին

11 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 11.2-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

12

ապահովելու համար։ Վերոգրյալի առնչությամբ հարկ է փաստել, որ թեև մեղադրյալի պաշտպանները ծանուցվել են նշանակված դատական նիստի մասին, սակայն վերջիններս ծանուցագրերը ստացել են դատական նիստը կայանալու օրը, որպիսի պայմաններում ողջամտորեն զրկված են եղել Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելու և ըստ այդմ՝ մեղադրյալի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից, հատկապես այն պայմաններում, երբ մեղադրյալ [անընթեռնելի] ևս, իր կողմից անկախ հանգամանքներով պայմանավորված, նույնպես չի ներկայացվել դատական նիստին։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, դատական նիստը շարունակելով վերջիններիս բացակայությամբ, չի ապահովել մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը։

22. Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցումը մեղադրյալի պաշտպանները ստացել են դատական նիստի օրը, եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել բողոքը քննելու օրվա և ժամի մասին վարույթի մասնակիցներին նախապես իրազեկելու պարտականությունը, որի արդյունքում չի ապահովել մեղադրյալ [անընթեռնելի] արդար դատաքննության իրավունքը։

23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 23-րդ հոդվածի պահանջների խախտումներ, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան նոր քննության փոխանցելու համար։

24. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-5.4-րդ կետերում բարձրացրած իրավական հարցերին։

15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

13

25. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի հատուկ վերանայման բողոքը և արդյունքում հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. [անընթեռնելի] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ

հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Դատավորներ՝

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0014/01/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել