Քաղաքացիական իրավունք — 1122
Ամփոփում
քննելով Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքն Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ծովինար և Տիգրան Ադամյանների ներկայացուցիչ Մարինե Ադամյանի հայցի ընդդեմ Ռոբերտ Խաչատրյանի իրավահաջորդներ ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Ծովինար և Տիգրան Ադամյանները պահանջել են ճանաչել Ալեքսանդր Ադամյանի իրավահաջորդներ և բռնագանձել Ռոբերտ Խաչատրյանից 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները: Երևանի Ավան և Նոր Նորք համա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների
առաջին ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-2433
Նախագահող դատավոր Ա.Դավթյան
Քաղաքացիական գործ թիվ 3-21(Ա)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 01-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքն Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ծովինար և Տիգրան Ադամյանների ներկայացուցիչ Մարինե Ադամյանի հայցի ընդդեմ Ռոբերտ Խաչատրյանի իրավահաջորդներ ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Ծովինար և Տիգրան Ադամյանները պահանջել են ճանաչել Ալեքսանդր Ադամյանի իրավահաջորդներ և բռնագանձել Ռոբերտ Խաչատրյանից 5000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի ՜այսուհետ Դատարան․ 07.09.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Խաչատրյանը: Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Ծովինար և Մարինե Ադամյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված անձի դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2
Դատարանը գործը քննել է Ռոբերտ Խաչատրյանի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Անհիմն են վճռաբեկ բողոքի փաստարկները, քանի որ Ռոբերտ Խաչատրյանն անձամբ հայցվորների ներկայությամբ դատարանի ցրիչից ստացել է դատական ծանուցագիրը, որը կցված է գործին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը Քաղաքացիական գործում առկա է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ռոբերտ Խաչատրյանին հանձնված ծանուցագիրը, որի վրա առկա է Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ռոբերտ Խաչատրյանին պատշաճ ձևով տեղեկացրել է 29.08.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որն էլ հաստատվում է գործում առկա ծանուցագրի վրա առկա Ռոբերտ Խաչատրյանի ստորագրությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Ռոբերտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ`
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
3
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
