ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 333 — Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը 1.
Ամփոփում
Հոդված 333. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը 1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: 2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի 1-ի
Ամբողջ Տեքստ
Հոդված 333. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը 1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
