Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 242 — Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 242AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 242 — Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 242. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 242. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն) 1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 3) երեխային այլ պետություն տեղափոխելով կամ 4) կեղծ որդեգրման միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հանգեցրել է երեխայի կամ ծնողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ այլ ծանր հետևանքի` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: (242-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել