ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234 — Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից հաշվառող մարմինների կողմից: 2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր անշարժ գույքի հարկ վճարողն
Ամբողջ Տեքստ
Հոդված 234. Ընդհանուր սեփականության անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգը 1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի ամբողջ հարկման բազայից հաշվառող մարմինների կողմից:
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 235-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր անշարժ գույքի հարկ վճարողների անշարժ գույքի հարկը հաշվարկում են` 1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար. 2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 233-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
