ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 օգոստոսի 2016թ. ՍԴԴԿՈ - 1 | ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 19 օգոստոսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Ա. Գյուլումյանի Ուսումնասիրելով Վարդուհի Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Վարդուհի Մկրտչյանը (ներկայացուցիչ՝ Տ. Եգորյան) 2016 թվականի օգոստոսի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,որոշել Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 15-րդ մասի (սանկցիան նախատեսող դրույթի մասով)՝ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ, 44-րդ, 60-րդ (1-4-րդ մասեր), 71-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապա-տասխանության հարցըե։
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի սանկցիայում օրենսդիրը սահմանել է նվազագույն և առավելագույն շեմեր, սակայն դատարանին չի ընձեռել նվազագույն2 պատժագումարի չափից (տուգանքի նշանակման չափից, այն է` 50.000 դրամից քիչ գումար) ավելի ցածր պատժի շեմ կիրառելու հնարավորություն, որի առկայությունը կապահովեր նույն օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված` պատժաչափի որոշման ժամանակ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման պահանջը, որը հավասարության, համաչափության և արդարության սկզբունքների ապահովման գրավականն է:
3. Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի, ինչպես նաև ,Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներում առկա է դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու հիմք։
4. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի ›���™€Œx� ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ,Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180դ-—{ ‡�{գx…‚ -—{ ‹x”‚` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գ|—xy|—Œxƒ՝ z�—…�—‚ {x–x›���™€Œx� œ— ~ �Žx�x†գ|ƒ 2016 թվականի սեպտեմբերի 20-ը: Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ առկա է նույն հարցին վերաբերող գործերի միավորման անհրաժեշտություն՝ համաձայն ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի:3 Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 27-րդ, 31-րդ, 39-րդ և 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Վարդուհի Մկրտչյանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180դ-րդ հոդվածի 15-րդ մասի` ՀՀ Սահմանա-դրությանը համապատասխանության հարցը որոշելու գ|—xy|—Œxƒե գործն ընդունել քննության:
2. Առաջարկել սույն գործը միավորել ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի ապրիլի 25-ի ՍԴԴԿՈ/1-14 որոշմամբ քննության ընդունված` ,Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 15-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատաս-խանության հարցը որոշելու գ|—xy|—Œxƒե գործին, որի դատաքննության օր է նշանակված 2016 թվականի սեպտեմբերի 20-ը:
3. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։ Նախագահող՝ Անդամներ՝ 19 օգոստոսի 2016 թվականի ՍԴԴԿՈ-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 օգոստոսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
