Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-331-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «նախատեսված իրավահարաբերությունների վրա» բառերը փոխարինել «հաշվառված ինքնակամ կառույցների վրա՝ նույն մասով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ» բառերով.

2) 3.1-ին մասի երկրորդ նախադասությունը «ծավալում» բառից հետո լրացնել «կամ ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից» բառերով.

3) 3.1-ին մասի երկրորդ նախադասությունը «արտացոլված» բառից հետո լրացնել «բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ծավալում կամ ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից առկա ինքնակամ կառույցի» բառերով.

4) 3.1-ին մասի երրորդ և չորրորդ նախադասությունները հանել.

5) 3.1-ին մասի «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված և օրինականացված ինքնակամ կառույցները» բառերը փոխարինել «Կառավարությունը սահմանում է պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկ, որում ներառված ինքնակամ կառույցները օրինականացվելուց հետո» բառերով.

6) 3.1-ին մասը «դեպքերի:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարության համապատասխան որոշումը պետք է պարունակի ինքնակամ կառույցի կառուցման տարեթիվը, գտնվելու վայրը և ինքնակամ կառույցը նույնականացնող այլ տվյալներ:». 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով. «3.2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող այն կառույցները, որոնք կառուցվել են, այդ թվում՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից հետո, կարող են Կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու համար Կառավարության սահմանած կարգով հաշվառվել Կադաստրի կոմիտեում և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել սույն մասով սահմանված փաստաթղթեր մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու համար ինքնակամ կառույցն իրականացրած անձինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնում են ինքնակամ կառույցի հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիրը, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան՝ կից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման համապատասխան ներդիր ունեցող՝ անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացությունը, որն առնվազն պետք է բովանդակի կառույցի տեխնիկական վիճակի, կրող կոնստրուկցիաների հուսալիության և ամրության, սեյսմիկ անվտանգության, անվտանգ շահագործման հնարավորության վերաբերյալ տվյալներ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական եզրակացությունը հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ, օրինականացման որոշում կայացնող իրավասու մարմնի կողմից քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների բացակայության, երրորդ անձանց, պետության կամ համայնքի իրավունքների և օրենքով պահպանվող շահերի խախտման կամ նման խախտում ստեղծող վտանգի, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման՝ Կառավարության սահմանած կարգով նախատեսված մերժման հիմքերի բացակայության գրավոր նախնական գնահատություն: Սույն մասով սահմանված կարգով Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցները կարող են օրինականացվել Կառավարության սահմանած կարգով՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման պայմանով, բացառությամբ պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորման կամ համաֆինանսավորման հաշվին կառուցված՝ Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների, որոնք ազատվում են սույն պարբերությամբ սահմանված տեղական տուրքի վճարման պարտավորությունից:».

8) 4-րդ մասը «կանոնները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով: Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-6-րդ մասերով սահմանված դրույթները տարածվում են նաև 2025 թվականի դեկտեմբերի 30-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքով նախատեսված ինքնակամ կառույցների հաշվառման կարգը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքից բխող ինքնակամ կառույցների օրինականացման կարգը:

5. Կառավարությունը մինչև 2028 թվականի փետրվարի 20-ը հաստատում է սույն օրենքով նախատեսված օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-331-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-331-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-331-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2021, ՀՕ-397-Ն 16.12.2021, ՀՕ-397-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-331-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել