Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-729 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

29 նոյեմբերի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-ն 2018 թվականի նոյեմբերի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172 հոդվածի 2- րդ մասի 2-րդ կետը, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հովածի 1-ին մասի 2-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10, 11, 59, 60, 75, 78 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ ինչպես Քաղաքացիական օրենսգրքով, այնպես էլ «Ապրանքային նշանների մասին» օրենքով սահմանված չեն «շփոթություն առաջացնելու վտանգ» հասկացությունը և դրա գնահատման օբյեկտիվ չափանիշները: Մատնանշելով Կառավարության 1538-Ն որոշումը դիմողը գտնում է, որ վերջինիս համատեքստում գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքը արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործելու մեկ այլ գրանցված ապրանքային նշան, որը նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը, կարող է լինել օրինաչափ, համաչափ և իրավական առումով որոշակի բացառապես այն դեպքում, եթե առնվազն օրենքով սահմանված լինեն այն չափանիշներն ու կառուցակարգերը, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի գնահատել սպառողի մոտ շփոթություն առաջացնելու իրական, այն է օբյեկտիվ չափանիշների կիրառման արդյունքում վեր հանված փաստացի հնարավորությունը:

Ըստ դիմողի սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային իրավական նորմերի ուժով, իսկ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, բացի վերոգրյալ երաշխիքներից, իրականացվում է նաև օրենքի ուժով:

Դիմողը կարծում է, որ վիճարկվող դրույթներով նախատեսված նույնատիպ իրավակարգավորման հետևանքով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավական որոշակիության և բացառապես օրենքով հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանելու սկզբունքների խախտման արդյունքում խախտվում են արդեն իսկ գրանցված ապրանքային նշանի իրավատիրոջ կամ ապրանքային նշանի գրանցման համար դիմում ներկայացնող անձի ՀՀ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով սահմանված նորմերով նախատեսված հիմնական իրավունքներն ու ազատությունները:

3. Դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքեր, քանի որ

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6- ամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, «Ապրանքային նշանների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

29 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել