ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 62 — Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելը 1.
Ամփոփում
Հոդված 62. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելը 1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։ 2. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալը նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու,
Ամբողջ Տեքստ
Հոդված 62. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելը 1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
2. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալը նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով մինչև 15 օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
3. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո դատապարտյալը գրանցվում է համապատասխան մատյաններում և անհատական քարտում։
4. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ։ Անձնական գործը պետք է ներառի դատապարտյալի անձին և պատժի կատարմանը վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը։ Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։
5. Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո դատապարտյալը տեղեկացվում է իր հիմնական իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի և այլ առանձնահատկությունների մասին, որի վերաբերյալ տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին։
6. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
